Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամուլսարը շարունակում է մտահոգել ադրբեջանցիներին

Վերադարձ լուրերի բաժին

08:32 , 27 Սեպտեմբեր 2017

«Լիդիան Արմենիա» ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրը շարունակում է անհանգստացնել ադրբեջանցիներին։ Այդ հետաքրքրությունն առաջին անգամ վառ ձևով դրսևորվեց մեկ տարի առաջ, երբ ընկերությունը նոր էր ավարտել Ամուլսարի ոսկու հանքավայրի Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման (ԲՍԱԳ) հրապարակման և քննարկումների գործընթացը:

Ինչպես հայտնի է, ՎԶԵԲ-ը «Լիդիան Արմենիա» ընկերության սեփականատիրոջ՝ «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության բաժնետերերից է։ Եվ ԲՍԱԳ-ի հրապարակումից դրանից կարճ ժամանակ անց ՎԶԵԲ-ի՝  Թուրքիան և Ադրբեջանը ներկայացնող տնօրենների խորհրդի անդամները առիթը բաց չէին թողել և հարցեր էին ուղղել ծրագրի վերաբերյալ։

Դժվար էր հիշել որևէ այլ դեպք, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացուցիչները նման հետաքրքրություն ցուցաբերեին Հայաստանում իրականացվող որևէ ներդրումային ծրագրի հանդեպ։ Ուղղված 11 հարցերը, առաջին հայացքից, բնապահպանական էին, սակայն իրականում դրանց տակ քաղաքական ենթատեքստ էր թաքնված։

Ընկերության մասնագետները մանրամասն պատասխանել էին բոլոր հարցերին (փաստաթուղթը կարելի է տեսնել այստեղ), քանի որ որպես միջազգային չափանիշներով աշխատող ընկերություն իրենք պարտավոր էին դա անել։ Ադրբեջանցիներն իրենց նպատակին չհասան, քանի որ Լիդիանի մասնագետների կողմից ստացել էին պրոֆեսիոնալ սպառիչ մասնագիտական պատասխաններ։

Սակայն Ամուլսարի թեմայի նկատմամբ հետաքրքրությունը չի մարում. ադրբեջանական լրատվամիջոցները ընդգծված ուշադրությամբ հետևում են Ամուլսարի ծրագրի ընթացքին և հատկապես՝ ծրագրի հասցեին հնչող հրապարակումներին՝ ոգևորությամբ հրապարակայնացնելով դրանք։

Ամենաթարմ օրինակը 10 օր առաջ էր։ Սեպտեմբերի 20-ին մի քանի բնապահպաններ բողոքի և իրազեկման ակցիա էին իրականացնում Երևանում՝ Ամուլսարի ծրագրի դեմ։ Նրանք 70 տոննա ոսկի խորհրդանշող գունդ էին տեղադրել Հանրապետության հրապարակում, որը հետո գլորել էին քաղաքի կենտրոնով՝ ընթացքում թռուցիկներ բաժանելով Ամուլսարի ծրագրի դեմ։

Ահա այս ակցիան, որը Հայաստանում այնքան էլ մեծ ուշադրության չարժանացավ, փոխարենը տեղ գտավ ադրբեջանական լրատվական հարթակներում, այդ թվում, օրինակ, News.az-ում։

Ինչո՞վ է պայմանավորված այս աննախադեպ ուշադրությունը հարևանների կողմից։ Իհարկե, միամտություն կլիներ կարծել, որ ադրբեջանցիները Հայաստանի բնության և Հայաստանի քաղաքացիների առողջության մասին ավելի շատ են մտածում, քան մենք ինքներս։

Պատասխանը որոշ չափով պարզ է կդառնա, եթե աչքի անցկացնենք մի քանի թվեր.

– Հանքի շահագործման ողջ ընթացքում ընկերության կողմից կատարվող ուղղակի ներդրումները կկազմեն մոտավորապես կես մլրդ դոլար ԱՄՆ դոլար։

– Ըստ կանխիկ հոսքերի կանխատեսման պլանի, շահագործման ողջ ընթացքում Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրը Ընկերության և կապալառու ընկերությունների աշխատակիցներին կվճարի շուրջ 230 մլն. ԱՄՆ դոլար։

– Ծրագրի շինարարական փուլում մոտավորապես 1300 մարդ կապահովվի աշխատանքով, իսկ շահագործման փուլում՝ 770 մարդ:

– Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի արդյունքում տարեկան միջինը կարտահանվի 286 մլն. ԱՄՆ դոլարի ոսկի, որը կկազմի Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալների 6.5% (ապրանքների արտահանման 10%):

– Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի ուղղակի ներդրումը Հայաստանի ՀՆԱ-ում տարեկան կկազմի 120 մլն. ԱՄՆ դոլար կամ ընդհանուր ՀՆԱ-ի 1% (հանքի շահագործման 11 տարիների ընթացքում միջինը 4 ):

– Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրը լինելու է Հայաստանում առաջին հինգ խոշոր հարկատու ընկերություններից մեկը` գոյացնելով տարեկան միջինը մոտավորապես 50 մլն. ԱՄՆ դոլարի հարկեր, և ևս 17 մլն. ԱՄՆ դոլարի հարկեր կգոյանան անուղղակի և այլ գործոններով պայմանավորված տնտեսական գործունեությունից:

Ցանկը կարելի է շարունակել, սակայն այսքանն էլ բավական է՝ պատկերացում կազմելու համար ծրագրի տնտեսական էֆեկտի ու կարևորության մասին։ Այնպես որ, ադրբեջանցիների ուշադրությունը Ամուլսարի ծրագրի նկատմամբ ուղիղ համեմատական է դրա տնտեսական օգուտներին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերջին տարիներին առաջին անգամ մայիսին օդանավով Հայաստան ժամանածներն ավելի շատ են եղել մեկնածներից

2018 թվականի մայիսին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 110 390 մարդ, մեկնել՝ 107 225 մարդ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար և փոխել կարծիքը շատ հարցերի շուրջ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հյուրընկալեց Հ․Բրոնոզյանին և նրա պատվերով Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի հիման վրա հետազոտություն կատարած արտասահմանյան փորձագետներին

Հայաստանն ու Չինաստանը գրանցել են առևտրաշրջանառության ավելի քան 40 տոկոսի աճ. ՀՀ առևտրային կցորդի հարցազրույցը

Հրանտ Աբաջյանը մեր երկրի տնտեսական ներուժը ներկայացնող «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով շնորհանդեսով է հանդես եկել։