Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՄՆ ֆինանսատնտեսական գործիքակազմը կորոնավիրուսային համավարակի շրջանակում

Վերադարձ լուրերի բաժին

19:45 , 28 Մարտ 2020

Կորոնավիրուսային համավարակի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա օրեցօր ավելանում է: Որոշ գնահատականներով՝ այն հանգեցնելու է տնտեսական ռեցեսիայի և համաշխարհային տնտեսական ճգնաժամի։ Փակվել են երկրների միջև սահմանները, դադարեցվել ուղևորահոսքերը, գրեթե բոլոր երկրներում կաթվածահար է եղել տնտեսական գործունեությունը, առանձին երկրներում հայտարարվել է արտակարգ դրություն: Այլ կերպ ասած՝ համաշխարհային տնտեսությունը փակուղու մեջ է, իսկ թե որքան կտևի այս իրավիճակը, կախված է երկրների հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունից։

EconoMood-ը ներկայացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսական գործիքակազմը՝ մինչ այս պահը․

Կորոնավիրուսի տարածման վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մարտի 12-ից սկսած՝ արագացել է վարակվածների թիվը` մարտի վերջին հասնելով մոտ 55 հազարի, ինչ գերազանցում է մարտի առաջին կեսին գրանցված ցուցանիշը 55 անգամ:

EconoMood_USA_1

ԱՄՆ վարչակազմը երկրում կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով համազգային արտակարգ դրություն հայտարարեց մարտի 13-ին, իսկ մինչ այդ նման ռեժիմը գործել է մի շարք նահանգներում։ Թրամփի մեկնաբանմամբ, այդ որոշումը թույլ կտա արագ կարգով 50 միլիարդ դոլար հատկացնել համավարակի դեմ պայքարին։

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն (այսուհետ՝ ԴՊՀ) այս ընթացքում իրականացնում է խթանող դրամավարկային քաղաքականություն, որի ժամանակագրությունն ու գործիքակազմը ներկայացված են ստորև․

Մարտի սկիզբ: ԱՄՆ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 0,5 տոկոսային կետով: Վերաֆինանսավորման այսպիսի նվազեցում դեռևս չէր գրանցվել 2007-2008 թվականների տնտեսական ճգնաժամից ի վեր։ Բացի այդ, մարտի կեսին ԴՊՀ-ն երկրորդ անգամ իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով զրոյական մակարդակի (0-0.25%):

Մարտի առաջին կես: ԴՊՀ-ն օգտագործել է ռեպո գործիքը՝ տնտեսություն ներարկելով 1․5 տրիլիոն դոլար:

Մարտի կես: ԴՊՀ-ն կրճատել է տոկոսադրույքը, ինչպես նաև հետ է գնել 500 մլրդ դոլար պետական պարտատոմսեր և 200 մլրդ դոլար հիփոթեքային երաշխիքներ:

Մարտի կես: ԴՊՀ-ն կրկին ռեպո գործառույթներ է իրականացրել` ներարկելով տնտեսություն ևս 500 մլրդ դոլար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինն անգամ առաջարկել են քաղաքացիներին մինչև 1000 դոլար արժողությամբ կտրոններ բաժանել:

Մարտի երկրորդ կես: ԱՄՆ գանձապետարանի քարտուղար Մնուչինը հայտարարել է, որ հաստատել է ԴՊՀ-ի Առևտրային վեքսիլների ֆինանսավորման ֆոնդի ստեղծումը, որը թույլ է տալիս ԴՊՀ-ին ստեղծել ընկերություն, որը կարող է գնել վեքսիլներ` կարճաժամկետ, ոչ ապահով վարկեր բիզնեսի ամենօրյա ծախսերի, ինչպես նաև գանձապետարանից 10 մլրդ դոլար այս ծրագրի շրջանակներում վարկային կորուստները ծածկելու համար: ԴՊՀ-ն վերաներդրեց մեկ այլ գործիք, որը նորից կիրառել էր մեծ ճգնաժամի տարիներին. առաջնային վարկային մեխանիզմ, որը թույլ է տալիս դիլերներին ձեռք բերել գրավով վարկեր, որի դեպքում գրավ են հանդիսանում ՏԻՄ-ային պարտատոմսերը, կամ ներդրումային դիրք ունեցող պարտատոմսերը: Արդյունքում՝ ստեղծվում է դիլերների համար առաջնային վարկերի գործիք` առաջարկելով բանկերին կարճաժամկետ վարկեր: ԴՊՀ-ն հայտարարել է իրացվելիության գործիքի նոր ծրագրի կիրառման մասին, որի միջոցով գումար է տրամադրվում բանկերին, որպեսզի վերջինները գնեն ակտիվներ փողի շուկայից: Գանձապետարանն այս գործիքի ռիսկերի ծածկման համար նախատեսել է մինչ 10 մլրդ դոլար: Փոխառությունն այս ծրագրի արդյունքում կապիտալի պահանջների վրա ազդեցություն չի ունենա: Այս ծրագիրը նախատեսված է մինչ սեպտեմբերի վերջ:

Մարտի վերջ: ԴՊՀ շարունակում է խթանող ԴՎՔ-ն` գնելով 625 մլրդ դոլարին համարժեք հիփոթեքային և այլ արժեթղթեր՝ ստեղծելով հատուկ կառույց, որի միջոցով կարող է գնել պարտատոմսեր կամ փոխառություններ, որոնք բանկերը տրամադրում էին խոշոր բիզնեսներին, ինչպես նաև մի շարք այլ գործիքներ:

Մարտի 25։ Սպիտակ տունը և Սենատը համաձայնության են եկել կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված 2 տրիլիոն դոլար արժողությամբ փաթեթի վերաբերյալ՝ գործարար միջավայրի և աշխատողների համար։ Մարտի 23-ին Dow Jones ինդեքսը գրանցել է 1933թ.-ից հետո իր մեկօրյա ամենամեծ աճը (11.37%)՝ պայմանավորված ներդրողների՝ նշված օրինագծի հաստատման հետ կապված դրական սպասումներով։ Տնտեսությունն առողջացնելու փաթեթը նախատեսում է ամերիկացիների մեծամասնությանն ուղղակիորեն վճարումներ տրամադրել, ընդլայնել գործազրկության նպաստները և ներդնել 367 մլրդ դոլար արժողությամբ ծրագիր փոքր բիզնեսին աջակցության համար՝ հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցներին աշխատավարձերի վճարման նպատակով։ Ավելի քան 500 մլրդ դոլար տրամադրվելու է առավել մեծ արդյունաբերական ընկերություններին՝ երաշխավորված, սուբսիդավորվող վարկերի տրամադրման նպատակով։ Հիվանդանոցները նույնպես զգալի օգնություն կստանան։

Թարմացվող․․․

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։