Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցներին

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Աշխարհ

13:31 , 28 Հուլիս 2017

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների սահմանում: Ինչպես հայտնում է Interfax-ը, օրինագծի օգտին քվեարկել է սենատորների մեծ մասը:

Երեքշաբթի օրը տվյալ օրինագիծը հավանության էր արժանացել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից: Ներկայումս օրինագիծը ուղարկվելու է ԱՄՆ նախագահին՝ ստորագրման համար:

Օրինագիծը նախատեսում է, մասնավորապես, պատժամիջոցների սահմանում ռուսական տնտեսության տարբեր ոլորտների նկատմամբ: Բացի այդ՝ այն նախատեսում է նաև արդեն գործող սահմանափակումների կոդավորում, ինչը զրկում է ԱՄՆ վարչակազմին ինքնուրույն որոշումներ կայացնել Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցների ճակատագրի վերաբերյալ:

Փաստաթղթի համաձայն՝ Վաշինգտոնը նախկինի պես հանդես է գալու «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ, քանի որ այն «վնասակար ազդեցություն է գործում Եվրամիության էներգետիկ անվտանգության, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում գազային շուկայի զարգացման և էներգետիկայի ոլորտում Ուկրաինայի բարեփոխումների վրա»:

Օրինագծում ընդ որում ասվում է, որ պատժամիջոցները չպետք է առնչվեն տիեզերական ոլորտում ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցությանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պարկ Չոն Հի. Կորեական տնտեսական հրաշքի դաժան հայրը

Նախագահ-բռնապետ, տարեկան 350 աշխատանքային օր և պլանային տնտեսություն։ Խոսքը ոչ թե Հյուսիսային, այլ Հարավային Կորեայի մասին է:

ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցներն հռչակագիր են ընդունել

Հռչակագիրը սահմանում է այն արժեքները, որոնցով պետք է առաջնորդվեն ԵՄ և ԱլԳ գործընկերության երկրներն առաջիկա տարիներին

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։