Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՄՆ Սենատը փրովայդերներին մատչում կտրամադրի բրաուզերի պատմությանը՝ առանց օգտատիրոջ թույլտվության

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

12:15 , 27 Մարտ 2017

ԱՄՆ Սենատը կարող է չեղարկել ավելի վաղ ընդունված կանոնը, որն արգելում է ինտերնետ-փրովայդերներին կիսվել օգտատերերի անձնական տվյալներով առանց նրանց համաձայնության, հայտնում է The Verge-ն:

Կոնֆիդենցիալության քաղաքականությունը պարտավորեցնում էր փրովայդերներին, ինչպիսիք են Comcast-ը, Verizon-ը և AT&T-ն, ստանալ օգտատերերի համաձայնությունը՝ նրանց անձնական տվյալներին մատչում ստանալու համար, օրինակ՝ վեբ-բրաուզերի պատմությանը:

Բայց քանի որ ընկերությունները շահագրգիռ են վաճառել այդ տեղեկատվությունն ու այն օգտագործել գովազդի թիրախավորման համար, փորձում են հասնել այդ կանոնի չեղարկմանը այն ժամանակից ի վեր, ինչ Դոնալդ Թրամփն ստանձնել է ԱՄՆ նախագահի պաշտոնը:

Ներկայումս կանոնները, որոնք սահմանել է Կապի դաշնային հանձնաժողովը, կարող է չեղարկվել Կոնգրեսի կողմից կամ տվյալ գործով հաջորդ քվեարկությանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները

Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին:

Թանկարժեք մետաղների գները` 12-08-18. Nymex

NYMEX բորսայի օգոստոսի 12-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.

Հայտարարվել են լավագույն նուդիստական լողափերը

Փորձագետները կազմել են առավել մեծ ժողովրդականություն վայելող եւ գեղեցիկ նուդիստական լողափերի վարկանիշը