Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՄՆ սենատը հավանություն տվեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագծին

Վերադարձ լուրերի բաժին

01:34 , 15 Հունիս 2017

ԱՄՆ սենատը երեկ՝ հունիսի 14-ին, ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները ընդլայնելու մասին օրինագծին։ Այս մասին գրում է Ведомости-ն՝ հղում անելով The Washigton Examiner պարբերականին։

Օրինագծում խոսք է գնում ռուսաստանյան բանկերի վարկավորման ժամկետների մասին։

Մասնավորապես, ամերիկյան ընկերությունները և ֆիզիկական անձինք, ըստ նոր պահանջների, ռուսաստանյան բանկերին կարող են փոխառություններ տրամադրել առավելագույնը 14 օր ժամկետով։ Ներկայումս այդ ժամկետը 90 օր է։
Վարկավորման ժամկետի կրճատումը տարածվում է նաև ռուսաստանյան նավթագազային ոլորտի ընկերությունների վրա՝ 180 օրից դառնալով 30 օր։

Բացի դրանից, առաջիկա 180 օրերի ընթացքում ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կոնգրեսին պետք է առաջարկներ ներկայացնի Ռուսաստանի սուվերեն պարտքի նկատմամբ սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ։
Օրինագիծը ընդունվել է գրեթե միաձայն։ Դեմ են քվեարկել ընդամենը 2 հոգի՝ հանրապետական սենատորներ Մայք Լին (Յուտա նահանգ) և Ռենդ Փոլը (Քենթուկի):

Ավելացնենք նաև, որ փաստաթղթում տեղ է գտել նոր դրույթ, որը ԱՄՆ նախագահին արգելում է առանց կոնգրեսի հավանության թուլացնել կամ չեղարկել պատժամիջոցները։
Նման նպատակ ունենալու դեպքում ԱՄՆ նախագահը պետք է սենատին ներկայացնի այն մարդկանց ցանկը, որոնց նկատմամբ սահմանափակումները ցանկանում է հանել, և պետք է համոզի օրենսդիրներին, որ Ռուսաստանը վերանայել է իր քաղաքականությունը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Սիրիայի և Ուկրաինայի հարցում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները