Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՄՆ Պետդեպը՝ Թուրքիայի հեղաշրջման մասին

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Աշխարհ

02:59 , 16 Հուլիս 2016

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Թուրքիայում հրաձգության մասին հաղորդագրությունն ու հնարավոր հեղաշրջման մասին տեղեկությունը և զգուշության կոչ արել ամերիկացիներին, հայտնում է գերատեսչությունը Twitter-ի իր էջում:

«Մենք հաստատում ենք ԶԼՄ-ների հաղորդագրությունները հրաձգության և հնարավոր հեղաշրջման մասին, կոչ ենք անում լինել շրջահայաց»,- ասվում է Պետդեպի Twitter-յան հայտարարության մեջ՝ ստեղծված ճանապարհորդ ամերիկացիների համար:

Մյուս երկրները նույնպես քայլեր են ձեռնարկել՝ թուրքական իրադարձությունների հետ կապված։

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ազգային անվտանգության խորհուրդ է հրավիրել Թուրքիայում ստեղծված իրավիճակի պատճառով, որտեղ զինվորականները ձեռնարկել են պետական հեղաշրջման փորձ:

«Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հրավիրում է ազգային անվտանգության արտակարգ խորհուրդ Թուրքիայում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով»,- Sputnik գործակալությանը հայտնել է Իրանի նախագահի գրասենյակում աղբյուրը:

Վրաստանը փակել է Թուրքիայի հետ սահմանը։ Ինչպես հաղորդում է Ռուսթավի 2-ը, սահմանային հսկողությունն ուժեղացվել է։ Սահմանը անցնել թույլատրում են միայն Թուրքիայի քաղաքացիներին՝ Վրաստանից Թուրքիայի։

Թուրքիայում զարգացող դեպքերը խիստ անհանգստացրել են նաև Հունաստանին։ Այդ երկրի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության։

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ վերցրել է իշխանությունը երկրում։ Սակայն այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետը իրենց հերթին հայտարարել են, որ չեն պատրաստվում զիջել իշխանությունը և հեղաշրջման կազմակերպիչները իրենց նպատակին չեն հասնի։

Ժամը 3-ի դրությամբ՝ Էրդողանի կոչով մեծ թվով մարդիկ են փողոց դուրս եկել՝ ի պաշտպանություն իշխանության։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ, թուրքական խորհրդարանի շենքը շրջափակված է տանկերով, Անկարայում և Ստամբուլում հնչում են կրակոցներ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գերմանական SAP-ը աշխատանքի է ընդունել ФСБ-ի գեներալին

Կոչումով գեներալ-լեյտենանտ Սկորիկի նշանակման լուրը հաստատել են ռուսաստանյան խոշորագույն ընկերությունների 2 թոփ մենեջերներ

Սոֆիա անունով ռոբոտը «կախվել է» կոռուպցիայի մասին հարցից հետո

Սոֆիա ռոբոտը ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն և հայտարարել, որ պատրաստվում է ընտանիք կազմել

ՎՏԲ-ի ղեկավարը ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները համեմատել է պատերազմ հայտարարելու հետ

Անդրեյ Կոստինը Դավոսում ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ զգուշացրել է «Եվրոպայում ռազմական հակամարտության աճող սպառնալիքի մասին»: