Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՄՆ-ում խափանվել է 143 մլրդ դոլար արժողությամբ գործարքը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

12:38 , 20 Փետրվար 2017

Ամերիկյան պարենային Kraft Heinz ընկերությունը հրաժարվել է 143 մլրդ դոլարով ձեռք բերել սպառողական ապրանքների անգլո-հոլանդական Unilever արտադրողին գնելու պլաններից, գրում է Bloomberg-ը։

Գործարքի խափանման պատճառները չեն նշվում, իսկ ընկերության հրապարակած հայտարարության մեջ միայն նշվում է, որ Kraft Heinz-ը «չափազանց հարգալից է վերաբերվում Unilever-ի կորպորատիվ մշակույթին, ռազմավարությանն ու լիդերությանը»։

Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալով՝ Unilever-ի մենեջմենթը դժգոհ է մնացել Kraft Heinz-ի՝ 1 բաժնետոմսի դիմաց 50 դոլար վճարելու առաջարկից։

Ընդ որում՝ երկու ընկերությունների բաժնետոմսերն էլ զգալի աճել են ապագա գործարքի լուրերի ֆոնին։

Այսպես, Unilever-ի արժեթղթերը աճել են 13%-ով, իսկ Kraft Heinz-ի բաժնետոմսերը՝ բարձրացել 11%-ով։

Ինչպես նշում է Bloomberg-ը, խափանված գործարքը կարող էր դառնալ պարենային սոլորտում խոշորագույն միաձուլումը։

Ձեր տանը գտնվող ամենօրյա օգտագործման սարքը, որն ամեն տարի ամբողջ աշխարհում սպանում է հարյուրավոր մարդկանց

Երբ մտածում եք առարկաների մասին, որոնք կարող են սպանել Ձեզ, գրեթե անհնար է, որ առաջինը ցուցակում լինի հեռախոսը: Վիճակագրությունը, սակայն, հուսադրող չէ: Սպարթֆոնները սպանում են մարդկանց:

Տիգրան Խաչատրյանը Բեռլինում մասնակցել է պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին

Տիգրան Խարատրյանը մասնակցել և գործընկերների հետ մտքեր է փոխանակել պարենային արժեշղթաների ներառականություն, կայունություն և անվտանգություն թեմայով քննարկմանը։

Չինաստանի տնտեսական աճն ամենացածրն է անցած 30 տարվա ընթացքում

Մասնագետների տվյալով՝ 6,1% աճը ոչ միայն կառավարության կանխատեսումների և ակնկալիքների շրջանակում է, այլև նպաստել է, որպեսզի Չինաստանի կառավարությունը մտածի անկանոն, վտանգավոր, չափազանց արագ, անկայուն տնտեսական զարգացումից զերծ մնալու մասին: