Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՄՆ-ն 2 մլն դոլարով տուգանել է ExxonMobil-ին «Ռոսնեֆտի» հետ գործարքի համար

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

19:58 , 21 Հուլիս 2017

ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ օտարերկրյա ակտիվների վերահսկողության հարցերով դեպարտամենտը 2 միլիոն դոլարով տուգանել է նավթային ExxonMobil ընկերությանը այն գործարքի համար, որը վերջինս կնքել է «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի հետ:

Տուգանքը կիրառվել է այն բանի հետևանքով, որ Սեչինը պայմանագրի ստորագրման պահին գտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ներքո:
ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքի հաղորդագրության մեջ նշվել է, որ 2014թ. մայիսի 14-ից մայիսի 23-ը ExxonMobil-ին ենթակա ամերիկյան ձեռնարկությունները Սեչինի հետ ստորագրել են 8 պայմանագիր, որոնք կապված են Ռուսաստանում իրականացվելիք նավթագազային նախագծերի հետ:

Այդ պահին Սեչինի անունն արդեն ներառվել է դրանից մեկ ամիս ստեղծված պատժամիջոցային ցանկում: Նա ցանկում էր հայտնվել 2014թ. ապրիլի 28-ին: Նրա գլխավորած «Ռոսնեֆտը» նույնպես հայտնվել էր պատժամիջոցային ցուցակում, սակայն արդեն պայմանագրի կնքումից հետո՝ 2014թ. հուլիսի 16-ին:

Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլին ExxonMobil-ը հարցում էր ուղարկել ԱՄՆ կառավարությանը՝ խնդրելով բացառություն անել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների դեպքում ու թույլ տալ իրեն իրագործել «Ռոսնեֆտի» հետ համատեղ նախագծերը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որ երկրները առավել մեծ դրական ազդեցություն ունեն աշխարհի վրա

Այս հարցի պատասխանը ստանալու համար Ipsos MORI-ն 25 երկրներում 18 հազար հոգու շրջանում հարցում է անցկացրել

Որոնք կլինեն աշխարհի 32 խոշորագույն տնտեսությունները՝ 2050 թվականին. PwC

PwC-ն 2050 թվականի վարկանիշը կազմել է՝ համեմատելով երկրների կանխատեսվող ՀՆԱ-ները ըստ գնողունակության պարիտետի

Թուրքիան 2 միլիարդ դոլար Է կորցրել Ռուսաստանին լոլիկի մատակարարումների արգելքից

Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին օգոստոսի 9-ին հայտարարել Է, որ Անկարան հարկադրված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել