Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՄՆ-ն Ուկրաինայի պատճառով ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:55 , 21 Հունիս 2017

ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով:

Նոր պատժամիջոցային ցանկը հրապարակվել է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում հունիսի 20-ին:

Ֆինանսական սահմանափակումների ներքո են հայտնվել ռուսական մասնավոր ռազմական «Վագներ» ընիերությունը, ռեստոատոր Եվգենի Պրիգոժինի՝ «Պուտինի խոհարարի» քեյթերինգային «Կոնկորդ» ընկերությունը:

Պատժամիջոցներ են սահմանվել «Վագների» ենթադրյալ ղեկավար Դմիտրի Ուտկինի դեմ: ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ «Վագները» մասնակցել է Դոնբասի հակամարտությանը:

Պատժամիջոցային ցանկում է հայտնվել նաև ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Սերգեյ Նազարովը, որը, ինչպես նշվում է, զբաղվում է Լուգանսկին և Դոնեցկին ֆինանսական ու նյութական օգնության տրամադրմամբ:

Բացի այդ՝ ցանկում ներառվել են ոչ մեծ ռուսական բանկեր, որոնք գործում են Ղրիմում: Ընդհանուր՝ ցանկում ընդգրկվել են 38 ֆիզիկական անձինք և կազմակերպություններ:

Կապված ուկրաինական հակամարտության հետ՝ ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ պատժամիջոցներ է սահմանել 407 ընկերության ու 160 մարդու դեմ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները