Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:18 , 21 Դեկտեմբեր 2016

ԱՄՆ-ն ընդլայնել Է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ցուցակը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության՝ դեկտեմբերի 20-ին տարածված հայտարարությունից:

Ցանկում ավելացված են յոթ քաղաքացի, 26 կազմակերպություն եւ երկու լցանավ: Սահմանափակումների են ենթարկվել Միխայիլ Դեդովը, Միխայիլ Կլիշինը, Կիրիլ Կովալչուկը, Դմիտրի Լեբեդեւը, Դմիտրի Մանսուրովը, Օլեգ Մինաեւը, Եվգենի Պրիգոժինը:

Ընկերությունները թվում հայտնվել են «Նովատեկը» (ցուցակում ներառված են նրա տարածաշրջանային ինը մասնաճյուղեր), «Կրիմսկի պորտը», Ղրիմի երկաթուղին, «Տրանսֆլոտը» եւ ուրիշներ:

Դեկտեմբերի 19-ին Եվրամիությունը պաշտոնապես մինչեւ 2017 թվականի հուլիսի 31-ը երկարացրել Է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս

Եվրանեսթում հունիսի 25-29-ը տեղի ունեցած լիագումար նիստից Հայաստանի պատվիրակությունը գոհ է վերադարձել։

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։