Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցներն Իրանի նկատմամբ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:14 , 19 Հուլիս 2017

Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի 18 ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ՝ նրանց ներառելով Թեհրանի դեմ պատժամիջոցային ցուցակում, հայտնում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանը և Պետդեպարտամենտին:

Մասնավորապես, պատժամիջոցային ցանկում են հայտնվել այն կազմակերպությունները, որոնք, ինչպես կարծում են ԱՄՆ-ում, ներգրավված են բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրում:

Բացի այդ՝ պատժամիջոցներն առնչվել են իրանական 7 կազմակերպության և 5 մասնավոր անձանց, որոնք աջակցում են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին: Ցուցակում է հայտնվել նաև «կրիմինալ կազմակերպություն, երկու իրանցի գործարար և կազմակերպություն, որը կազմակերպել է ամերիկյան և արևմտյան համակարգչային ծրագրերի հափշտակությունը», ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:

Պետդեպարտամենտը կրկնել է Իրանի նկատմամբ ԱՄՆ հավակնությունների երկար ցուցակը, ներառյալ՝ աջակցությունը «Հեզբոլլահին», ՀԱՄԱՍ-ին և «Իսլամական պաղեստինյան ջիհադին», «Իսրայելին ուղղված սպառնալիքները և կայունությունը Մերձավոր Արևելքում», Սիրիայի իշխանություններին և Եմենի ապստամբ հուսիթներին աջակցությունը:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ Իրանը չի հետևում Միջուկային ծրագրի պայմանավորվածությանը, որն ստորագրվել էր Իրանի և միջազգային միջնորդների «Վեցյակի» միջև 2015թ. հունիսին:

Վերջին անգամ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգել էր փետրվարին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխարհում անձնագրերը 4 գույնի են լինում. ահա թե ինչու

Յուրաքանչյուր երկիր այս փաստաթղթի գույնի ընտրության իր պատճառներն ունի։

Ֆլորիդայի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ հոսանքազրկված են «Իրմա»-ի պատճառով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց ԷլեկտրաԷներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո

«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից վնասը կարող Է հասնել 290 մլրդ դոլարի. ABC

«Մեր գնահատումներով՝ «Իրմա» փոթորկից վնասը կկազմի շուրջ 100 միլիարդ դոլար, եւ դա ամենամեծ վնասներից մեկն է, որը երբեւԷ պատճառել են փոթորիկները