Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՄՆ-ն արգելել է ExxonMobil-ին աշխատել Ռուսաստանում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

18:19 , 22 Ապրիլ 2017

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը բացառություն չի անի Exxon Mobil ընկերության համար և չի թույլատրի աշխատել Ռուսաստանում պատժամիջոցային ռեժիմի շրջանակում, հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

«Նախագահ Դոնալդ Թրամփի հետ խորհրդակցության շրջանակում ֆինանսների նախարարությունը թույլտվություն չի տա ամերիկյան ընկերություններին, ներառյալ՝ Exxon-ին աշխատել հորատման ոլորտում, որն արգելվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով»,- նշել է Մնուչինը:
Ավելի վաղ Wall Street Journal պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ExxonMobil-ը խնդրել է իր համար բացառություն անել և թույլատրել հորատման աշխատանքներ իրականացնել «Ռոսնեֆտի» հետ:

ExxonMobil-ը 2011թ. հունվարին «Ռոսնեֆտի» հետ ստորագրել էր համաձայնագիր Սև ծովի շելֆում ածխաջրածնային պահուստների համատեղ յուրացման վերաբերյալ:
Բացի այդ ExxonMobil-ը և «Ռոսնեֆտը» 2014թ. սեպտեմբերին նոր հանքավայր էին հայտնաբերել Կարսկի ծովի Պրինովոզեմելսկի հատվածում, սակայն հակառուսական

պատժամիջոցների պատճառով ExxonMobil-ը կասեցրել էր նախագծի աշխատանքները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում «Սեքյուրիթի Դրիմ»-ում. Lurer.com

Այս տեղեկությունը հաստատել է Ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը

Ինչու թիմ Թիմ Մարտինը որոշեց իր ընկերությունն անվանել Wetherspoon

Ընկերությունը Մեծ Բրիտանիայում ունի 764 փաբ, 16 հյուրանոց և 20,000 աշխատակից։

«Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին

OCCRP-ի հետաքննությունների համար հիմք է հանդիսացել մի շարք միջազգային լրատվամիջոցներին անանուն աղբյուրների կողմից տրամադրված բանկային փաստաթղթերը: