Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՄՆ նախագահի խորհրդականը հերքել է ՌԴ-ի նկատմամբ դիրքորոշումը մեղմելու վերաբերյալ ենթադրությունները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

22:08 , 17 Հունիս 2017

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կիբերանվտանգության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին համաձայն չէ մտքի հետ, թե ԱՄՆ նախագահը Ռուսաստանի նկատմամբ մեղմ դիրքորոշում ունի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուկրաինական «Նոր ժամանակներ» ամսագրին տված հարցազրույցում Ջուլիանին ընդգծել է, որ մարդկանց մոտ նման տպավորություն կարող էր ստեղծվել նախընտրական քարոզարշավի շրջանակներում Դոնալդ Թրամփի մի շարք հայտարարություններից: «Դառնալով նախագահ՝ Թրամփն ավելի շատ է խորացել միջազգային հարաբերությունների էության մեջ: Որպես օրինակ կարող եմ բերել Սիրիան: Նա հրամայեց ռմբակոծել սիրիական ռազմական բազան, և հասկանալի է, որ իր գործողություններում նա ԱՄն-ի շահերն ավելի բարձր է դասում Ռուսաստանի շահերից»,- ասել է Ջուլիանին:

Նա հավելել է, որ ուկրաինական ճգնաժամի հարցում Դոնալդ Թրամփի դիրքորոշումը հստակ է՝ Ուկրաինան պետք է ազատ լինի «ռուսական օկուպացիայից»: «Սա Թրամփի ամենակարևոր հետաքրքրություններից մեկն է»,- ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի օգնության փաթեթը կազմում է հնա-ի 2 տոկոսը

ԱՄՀ-ն վերլուծել է տարբեր երկրների արձագանքը COVID-19-ի տնտեսական հետևանքներին:

Միջազգային տուրիզմն ունենալու է մոտ 80% անկում

Նման կանխատեսում է արել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO):

ԵՄ հաստատում է COVID-19 բուժող դեղամիջոց

Նոր զարգացումներ` պատվաստանյութի շուրջ: Նուբար Աֆեյանի ընկերության ստեղծած պատվաստանյութը տալիս է ցանկալի արդյունքներ: