Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՄՆ ՄԶԳ-ն հավելյալ ֆինանսավորում կհատկացնի Հայաստանում զարգացման ծրագրերին

Վերադարձ լուրերի բաժին

17:31 , 05 Սեպտեմբեր 2019

Կառավարությունը սեպտեբերի 5-ի նիստում հավանության է արժանացրել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի N 13 փոփոխության» և «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխություն թիվ 8» ստորագրման առաջարկությունները: ԱՄՆ ՄԶԳ ներկայացրած թիվ 13 փոփոխության նախագծով նախատեսվում է լրացուցիչ 3,700,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում: Այն ուղղվելու է մասնավոր հատվածի մրցունակության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորմանը: Արդյունքում ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի շրջանակներում կկազմի 84,404,406.36 ԱՄՆ դոլար:

Gov_TM_1254

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակից ստացվել է առաջարկ փոփոխություն կատարել 2013թ. սեպտեմբերի 28-ին կնքված «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» համագործակցության համաձայնագրում` տրամադրելով 4,785,000 ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ ֆինանսավորում` ծրագրերի իրականացումը շարունակելու նպատակով: Մասնավորապես՝ լրացուցիչ ֆինանսական հատկացումներ են պատշաճ կառավարման, քաղաքական մրցակցության և համաձայնության ձևավորման, քաղաքացիական հասարակության, մակրոտնտեսական ոլորտներում, ինչը կխթանի Համաձայնագրով ամրագրված նպատակների առավել արդյունավետ և արագ իրականացման ապահովումը: Լրացուցիչ ֆինանսական հատկացումները կնպաստեն քաղաքացիների և այլ անձանց իրավունքների և պարտականությունների առավել արդյունավետ իրակացմանը, առավել կամրապնդեն կապը պետության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության սուբյեկտների և անհատների միջև: Համաձայնագրի վերոնշյալ փոփոխությամբ ֆինանսական պլանի ցանկը լրացվել է նոր՝ մակրոտնտեսական ոլորտով, ինչը կարևոր խթան կարող է հանդիսանալ Հայաստանում տնտեսական աճի համար, քանի որ այն միտված է ստեղծելու բարենպաստ ներդրումային միջավայր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրը կին գործարար է

Ռիտա Մարտիրոսյանը քաղաքից գյուղ տեղափոխվելով՝ հիմնել է բուսական թեյերի արտադրություն:

«Հայաստանը լինելու է բարեկեցիկ երկիր»,- Նիկոլ Փաշինյան

Վարչապետը հանձնել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակները:

Ժամանակն է տուն գալու

Արմեն Սարգսյանը կոչ արեց բոլոր հայերին վերադառնալ հայրենիք: