Invalid username or password
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանը, Նաիրա Մարգարյանը և նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը հանդիպում են ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ներկայացուցիչների հետ։ Քննարկվել է մասնավոր հատվածի զարգացման և ֆինանսական միջոցների հասանելիության հետ կապված խնդիրները։
Նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը համառոտ ներկայացրել է փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը միտված պետական քաղաքականությունը և ՓՄՁ ռազմավարության մշակման ընթացքը։ Նա նշել է, որ ռազմավարության հիմքում ֆինանսական միջոցների հասանելիությունն է փոքր ու միջին բիզնեսի համար։ Քննարկվել են Հայաստանում առևտրային բանկերի կողմից տրամադրվող ֆինանսավորման մեխանիզմները, սահմանաչափերը և պայմանները։ Անդրադարձ է եղել նաև պետական աջակցության գործիքակազմին:
Արտակ Քամալյանը ներկայացրել է իր նկատառումները ֆերմերային տնտեսությունների վարկավորման վերաբերյալ և առաջարկել քննարկել գյուղատնտեսության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերում ԱՄՆ ՄԶԳ մասնագետների կողմից ներկայացվող գործիքների կիրառման հնարավորությունը։ Արտակ Քամալյանն անդրադարձել է նաև պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերին: Սուսաննա Սաֆարյանը ներկայացրել է Զբոսաշրջության կոմիտեի առաջնահերթությունները։ Այնուհետև քննարկվել են ԱՄՆ ՄԶԳ հետ հնարավոր համագործակցության ուղղությունները:
Դիտումներ 623
«Հանձնաժողովը պետք է պարզեր այս ընկերությունների ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը, ապացուցողականությունը, արժանահավատությունը: Պարզե՞լ ենք՝ չենք պարզել, որովհետև դա պարզելու համար մենք ռեսուրսներ չունենք»,- ասաց Թունյանը:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նախագիծը:
Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները: