Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՄՆ-ի ֆոնդային բորսանները աճ են արձանագրել՝ ուշքի գալով Թրամփի հաղթանակի ցնցումից

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

10:58 , 10 Նոյեմբեր 2016

ԱՄՆ-ի հիմնական ֆոնդային ինդեքսները, որոնք նոյեմբերի 9-ն սկսել Էին ցուցանիշների նվազմամբ, օրվա արդյունքներով աճել են 1,1 – 1,4 տոկոսով. ներդրողներն ուշքի են գալիս նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի ցնցումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են սակարկությունների տվյալները:

Dow Jones արդյունաբերական ինդեքսն աճել Է 1,4 տոկոսով՝ մինչեւ 18589,69 կետ, NASDAQ բարձրտեխնոլոգիական ընկերությունների ինդեքսը՝ 1,11 տոկոսով՝ մինչեւ 5251,07 կետ, S&P 500 լայն շուկայի ինդեքսը՝ 1,11 տոկոսով՝ մինչեւ 2163,26 կետ:

Նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքերով՝ Դոնալդ Թրամփը հավաքել Է քվեատուների ձայների մեծամասնությունը (279՝ 228-ի դիմաց), ինչն, ամերիկյան ընտրական համակարգի համաձայն, նրան հաղթանակ Է երաշխավորել (հաղթելու համար նրան անհրաժեշտ Էր հավաքել քվեատուների 538 ձայներից 270-ը): Միեւնույն ժամանակ Հիլարի Քլինթոնի օգտին քվեարկել Է ընտրողների բացարձակ մեծամասնությունը: Նա ստացել Է 59 միլիոն 462 հազար 301 ձայն, իսկ Թրամփը՝ 59 միլիոն 272 հազար 991 ձայն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: