Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՄՆ-ը Moody’s վարկանշային գործակալությանը տուգանել է 864 մլն դոլարով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

13:34 , 16 Հունվար 2017

Moody’s Corp.-ը ԱՄՆ արդարադատության նախարարությանը, Կոլումբիա դաշնային շրջանին և 21 ամերիկյան նահանգի կվճարի 864 դոլար տուգանք՝ կապված պարտքային պարտավորությունների վարկանիշների հետ, որոնք հրապարակվել էին մինչ 2008թ. ֆինանսական ճգնաժամն ու անշարժ գույքի փլուզումը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։

«Մեծ ռեցեսիայից առաջ Moody’s-ը չի հետևել վարկային վարկանիշների սեփական ստանդարտներին ու չի կատարել տեղեկատվության թափանցիկության պարտավորությունները»,- հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Բիլ Բերը։

Իր հերթին, Moody’s-ում նշել են, որ ԱՄՆ իշխանությունների հետ պայմանավորվածությունները վերացնում են «զգալի պատմական իրավական ռիսկերն» ու թույլ են տալիս խուսափել ծախսերից ու անորոշությունից՝ կապված հետագա հետաքննության ու դատական գործընթացների հետ։

Ընկերությունը վստահություն է հայտնել իր մեթոդոլոգիայի և վարկանիշների օբյեկտիվության նկատմամբ։
Ավելի վաղ՝ 2015թ. S&P գործակալությունը նմանատիպ համաձայնագիր էր կնքել ԱՄՆ իշխանությունների հետ՝ վճարելով 1.375 մլրդ դոլար։

Moody’s-ի փորձագետները կարծում են, որ Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ ընտրություններում սպառնում է ԱՄՆ տնտեսությանը։ Նրանք կանխատեսում են առևտրի ծավալների նվազում, ներգաղթյալների ու ուղղակի օտարերկրյա ներդրումների ներհոսք։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները

Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի երկխոսություն սկսել Իրանի ղեկավարության հետ սոսկ այն բանից հետո, երբ նա

Նավթի գները աճել են. 14-08-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները

Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները

Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին: