Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՄՆ-ը քրեական հետաքննություն է սկսել Uber-ի դեմ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

14:28 , 09 Մայիս 2017

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել Uber-ի նկատմամբ ընկերության կողմից օգտագործվող հավելվածի պատճառով, որը թույլ է տալիս վարորդներին խուսափել ոստիկանությունից և պաշտոնյաներից այն տարածքներում, որտեղ ծառայության գործունեությունը սահմանափակված է:

Քրեական հետաքննությունը գտնվում է վաղ փուլում, հայտնում է Reuters գործակալությունը և The Washington Post պարբերականը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրներին:

Հյուսիսային Կալիֆոռնիայի դատարանը Uber-ին հարցում է ուղարկել՝ պահանջելով ներկայացնել փաստաթղթեր ծրագրի աշխատանքի և դրա կիրառության դեպքերի վերաբերյալ:

Ընկերությունը և ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեկնաբանություններից հրաժարվել են:

Մարտին The New York Times թերթը հայտնել էր, որ Uber-ը մի քանի տարի օգտագործել է Greyball ծրագիրը, որը հավաքել է ոստիկանների և պաշտոնյաների անձնական տվյալները:

Հավելվածը թույլ է տվել վարորդներին չընդուդունել նման անցանկալի ուղևորների կանչերը՝ խուսափելու «ստուգիչ ուղևորություններից»:

Այդ տեխնոլոգիան օգտագործվել է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Չինաստանում, Հարավային Կորեայում և Իտալիայում իշխանության ներկայացուցիչներին նույնականացնելու համար, գրել էր թերթը:

Uber-ը հաստատել էր այդ հավելվածի օգտագործումը, սակայն ընկերությունից հավելել էին, թե դա արել են ընտրողաբար և թեսթային ռեժիմով:

The New York Times-ի հրապարակումից հետո ընկերությունը հայտարարել էր Greyball-ի լիակատար արգելքի մասին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցներն հռչակագիր են ընդունել

Հռչակագիրը սահմանում է այն արժեքները, որոնցով պետք է առաջնորդվեն ԵՄ և ԱլԳ գործընկերության երկրներն առաջիկա տարիներին

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ