Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ 8 ընկերությունների դեմ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:16 , 27 Մարտ 2017

ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել պատժամիջոցներ սահմանել 8 ռուսաստանյան կազմակերպությունների դեմ՝ նրանց մեղադրելով 2009 թվականից Իրանի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի նկատմամբ ամերիկյան օրենսդրությունը խախտելու մեջ, այդ մասին TASS-ին հայտնել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ «սև ցուցակում» են ներառվել «Ռոսօբորոնէքսպորտը», 150-րդ ավիացիոն վերանորոգման գործարանը, «Ավիաէքսպորտ» արտաքին տնտեսական միավորումը, «Բազալտ» գիտաարտադրողական միավորումը, «Մեքենաշինական կոնստրուկտորական բյուրո» գիտաարտադրական կորպորացիան, Բուգաևի անվան քաղավիացիայի Ուլյանովսկի ինստիտուտը, Քաղավիացիայի ուսումնավարժական ուրալյան կենտրոնը, Ժուկովի և Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիան:
Այդ բոլոր կառույցները մեղադրվում են Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի նկատմամբ ամերիկյան օրենքի դրույթները խախտելու մեջ: Թե կոնկրետ որն է ՌԴ կազմակերպությունների նկատմամբ դժգոհությունը, ԱՄՆ իշխանությունները չեն նշում:

Պատժամիջոցները սահմանվել են 2 տարով: Սահմանափակիչ միջոցառումները նախատեսում են ԱՄՆ գերատեսչությունների և նախարարությունների կողմից «սև ցուցակում» հայտնված ընկերությունների արտադրանքի ու ծառայությունների գնման արգելք, նրանց արգելվում է վաճառել Վաշինգտոնի արտադրած զենքը և ռազմական տեխնիկան:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարող է, եթե անհրաժեշտ համարի, չեղարկել պատժամիջոցների գործողությունը, որը ուժի մեջ է մտել մարտի 21-ից:
Ընդգծվում է, որ պատժամիջոցները չեն տարածվում «երկրի ու կառավարության վրա», դրանց ազդեցությունը տարածվում է բացառապես «սև ցուցակում» ներառված կազմակերպությունների վրա:

Այս անգամ դրանք սահմանվել են ոչ միայն Ռուսաստանի կառույցների նկատմամբ: Նմանատիպ միջոցառումներ են կիրառվել նաև Չինաստանից 12 իրավաբանական ու ֆիզիկական անձանց նկատմամբ:

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Մյանմայի պաշտպանության նախարարության ռազմական արդյունաբերության վարչությունը, Եգիպտոսի հատուկ պաշտպանական հետազոտությունների կենտրոնը, Էրիթրեայի ռազմածովային նավատորմը, Իրանի ավիատիեզերական կազմակերպությունը, Հյուսիսային Կորեայի, Սաուդյան Արաբիայի ընկերությունները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները

Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին:

Թանկարժեք մետաղների գները` 12-08-18. Nymex

NYMEX բորսայի օգոստոսի 12-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.

Հայտարարվել են լավագույն նուդիստական լողափերը

Փորձագետները կազմել են առավել մեծ ժողովրդականություն վայելող եւ գեղեցիկ նուդիստական լողափերի վարկանիշը