Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՄՆ-ը թույլատրել Է գրին-քարտ ունեցողների մուտքը սահմանափակումների ենթարկված երկրներից

Վերադարձ լուրերի բաժին

10:55 , 02 Փետրվար 2017

ՀՀ կառավարությունն իր քաղաքականությամբ նպաստում է անշարժ գույքի, հատկապես բնակարանների, շուկայի աշխուժացմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նրա խոսքով` այն, որ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները կարելի է վճարել եկամտային հարկի շնորհիվ, էական փոփոխություն է մտցնում հիփոթեքի և անշարժ գույքի շուկաներում` բնակարանների վաճառքների առումով: Նա նաև նկատեց, որ անշարժ գույքի շուկայի աշխուժացումը մեծ մասամբ պայմանավորված է բնակչության գնողունակությամբ:

«Տնտեսական ճգնաժամի պայմաններում քաղաքացիներն աշխատում են գումարները խնայել, այսինքն` հետաձգում են որոշ ծախսեր: Միայն անցած տարի բանկերում ֆիզիկական անձանց ավանդների ծավալն ահռելի թվով ավելացել էր: Այսինքն` մարդիկ ավանդ են ներդնում, ստանում են տոկոսներ, բայց չեն գնում մեծ ծախսեր կատարելուն, քանի որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, որպես կանոն, տնային տնտեսությունները գնում են խնայողությունների ճանապարհով և հնարավոր ծախսերը հետաձգում են»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ, որպես կանոն, մարդիկ իրենց գործերը լավանալուն պե ս լուծում են երկու խնդիր` փոխում են բնակարանը և մեքենա են գնում, իսկ այս պահին այդ վիճակը չկա, քանի որ տնտեսական ճգնաժամի պայմաններում շուկայում եկամուտների ծավալների նվազումը և տրանսֆերտների կրճատումն իրենց ազդեցությունն են թողնում:

Հարությունյանի համոզմամբ` 2017 թվականին ՌԴ-ի տնտեսության աշխուժացման կանխատեսումները ուղղակիորեն կարող են նպաստել տրանսֆերտների ավելացմանը, որի հետևանքով կմեծանա նաև մարդկանց կողմից տնօրինվող եկամուտների ծավալը, ինչն իր ազդեցությունը կթողնի անշարժ գույքի շուկայի վրա:

Այս տարվա վերջում անշարժ գույքի շուկայում իրավիճակն ավելի բարենպաստ կլինի քան սկզբին: «Կախված պահանջարկից՝ կփոխվի նաև ներդրումների վիճակը: Այսօր կան բավականին նորակառույց շինություններ, որոնց բնակարաններն օտարման խնդիր ունեն: Այդ պատճառով` հենց դրանց իրական պահանջարկը սկսեց ձևավորվել, ապա կավելանա նաև ներդրումների ծավալը կապիտալ շինարարության ոլորտում»,- ընդգծեց Խոսրով Հարությունյանը:

Ընդ որում` նա կարևորեց, որ վերջին շրջանում սկսել են կառուցել ոչ թե էլիտար շենքեր, այլ սովորական և շատ բարեխիղճ որակով շենքեր, որոնք նախատեսված են միջին խավի համար և կունենան իրենց սպառումը:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2016թ. հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 173 568 գործարք:

2016 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացված օտարումների ընդհանուր թիվը 46 հազար 757 է, այդ թվում` 33 հազար 754 առքուվաճառք, 12 հազար 705 նվիրատվություն և 298 փոխանակում: Միայն դեկտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 17 657 գործարք:

2015 թվականի հունվար-դեկտեմբերի գործարքների թիվն ավելի մեծ էր: 2015թ. հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 180 944 գործարք: 2015 թվականի հունվար-դեկտեմբերի Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացված օտարումների ընդհանուր թիվը 50 հազար 23 գործարք է, այդ թվում` 36 հազար 413 առքուվաճառք, 13 հազար 255 նվիրատվություն և 355 փոխանակում: 2015թ. դեկտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 18 581 գործարք:

Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քմ-ի շուկայական միջին գինը 2014թ. կազմել է 273 հազար 600 դրամ, 2015թ-ին` 274 հազար 200, իսկ 2016թ.-ին 274 հազար 900 դրամ: Իսկ բնակելի տների շուկայական միջին գինը մեկ քմ հաշվով 2014, 2015 և 2016 թվականներին կազմել է 286 հազար 700 դրամ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Վրիպակ է եղել. ռուսական կողմի հետ որևէ խնդիր չկա». Ջրպետկոմի նախագահ

Ըստ Արսեն Հարությունյանի՝ բանակցություններն իրանական կողմի հետ շարունակվում են, իսկ ռուս սահմանապահները որևէ կապ չունեն այս ամենի հետ

Վայքի հիվանդանոցը վերազինվել է նոր սարքավորումներով՝ «Լիդիան Արմենիայի» աջակցությամբ

Ընդհանուր առմամբ, ընկերությունը հիվանդանոցի վերազինման համար տրամադրել է 100 հազար դոլարին համարժեք դրամ։

ՍԱՊԾ-ն վտանգավոր թռչնամիս է հայտնաբերել շուկայում (ցանկ)

Սպառողներին տեղեկացնում ենք, որ նշված խմբաքականակները ճանաչվել են վտանգավոր և սննդում օգտագործման համար պիտանի չեն՝