Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՄՀ-ն Վրաստանին շուրջ 300 մլն դոլար է հատկացրել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:46 , 14 Ապրիլ 2017

Արժույթի միջազգային հիմնադրամը Վրաստանին տրամադրել է 285.3 մլն դոլար եռամյա տնտեսական բարեփոխումների ծրագրի շրջանակում: Այդ մասին ասված է հիմնադրամի կայքում:

«Ծրագիրը կօգնի Վրաստանին նվազեցնել տնտեսական խոցելիությունը, անցկացնել տնտեսական լավ կոորդինացված քաղաքականություն, ինչպես նաև նպաստել տնտեսական աճին»,- նշել են ԱՄՀ-ից:

Վրաստանն անհապաղ կստանա ավելի քան 40 մլն դոլար: Գումարի մյուս մասը կհատկացվի 3 տարվա ընթացքում՝ հավասար մասնաբաժիններով:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Ուկրաինան էր ԱՄՀ-ից ստացել 1 միլիարդ դոլարի իր չորրորդ տրանշը:

Հինգերրորդ վարկը՝ 1.9 մլրդ դոլարի չափով, Ուկրաինան հաշվարկում է ստանալ այս տարվա մայիսին, եթե կատարի ԱՄՀ-ի մի քանի կարևոր պայմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 73.9%-ը

Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։

Հայաստանը և Դանիան կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր են ստորագրել (տեսանյութ)

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին հանդիպել է Դանիայի պետական եկամուտների նախարար Կարստեն Լորիտզենի հետ