Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՄՀ-ն նախազգուշացրել է Դոնալդ Թրամփի բարեփոխումների ֆինանսական ռիսկերի մասին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

13:30 , 20 Ապրիլ 2017

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել է, որ բարեփոխումները, որոնք պլանավորում է անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կարող են հանգեցնել ֆինանսական շուկայում ռիսկերի ավելացմանը, որը նման կլինի այն բանին, ինչը 2008թ. հանգեցրեց ճգնաժամի, ասվում է Global Financial Stability-ի զեկույցում:

ԱՄՀ-ում ընդգծել են, որ խոսքը Թրամփի նախաձեռնության մասին է, որը վերաբերում է շահույթի հարկման նվազեցմանը և ֆինանսական կարգավորման միջոցառումների թուլացմանը:

«Կանխիկի հոսքը, որը կառաջանա հարկային բարեփոխումների պատճառով, կարող է ուղղվել, գլխավորապես ոլորտներ, որոնք ներգրավված են եղել գործունեության մեջ՝ կապված զգալի ֆինանսական ռիսկերի հետ …

Նման ռիսկային վարքագիծը վերջին մի քանի տասնամյակներին ասոցացվում է ֆինանսական համակարգում պարբերաբար ապակայունացնող տատանումների հետ»,- ասվում է հիմնադրամի զեկույցում:

Նյութում նաև ասվում է, որ ԱՄՆ-ում ֆինանսական կարգավորման համակարգի կատարելագործման համար հնարավորություններ կան, սակայն չեղարկել միջոցառումները, որոնք բարձրացնում են բանկային կապիտալի մակարդակի նկատմամբ պահանջները, պետք չէ:

Այդ միջոցառումները սահմանվել էին 2008թ. ճգնաժամից հետո՝ որպես նմանատիպ իրադարձությունների չկրկնման երաշխիք

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 73.9%-ը

Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։