Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՄՀ-ն Հայաստանի համար կանխատեսում է 4.5 տոկոս տնտեսական աճ

Վերադարձ լուրերի բաժին

10:41 , 27 Փետրվար 2019

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար 2019թ-ին կանխատեսում է 4.5 տոկոս տնտեսական աճ: Այդ կանխատեսման համար զգալի գործոն է եղել նաև արտաքին միջավայրի ազդեցությունը: b4b.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնեց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամին՝ամփոփելով ԱՄՀ պատվիրակության՝ Երևան կատարած երկշաբաթյա այցը:

«Այդ կանխատեսումը կատարելիս մենք հենվում ենք 3-4 գործոնի վրա: Դրանցից առաջինն աճի ներուժն է, կամ, այսպես ասած, պոտենցիալ աճը, որն արտացոլում է տնտեսության աճի կարողության չափը: Հայաստանում, մեր կարծիքով, այն 4.5 տոկոս է»,-ասաց հայաստանյան առաքելության ղեկավարը:

Նրա խոսքով՝ երկրորդ գործոնն այն է, որ փոքր բաց տնտեսությունների համար բավականին լուրջ կարող է լինել արտաքին միջավայրի ազդեցությունը: ԱՄՀ-ի գնահատմամբ՝ այս տարի արտաքին միջավայրը ավելի քիչ բարենպաստ ազդեցություն կունենա: «Դա, մասնավորապես, պայմանավորված կլինի պղնձի գներով և արտերկրից փոխանցումներով, որոնք Հայաստանի տնտեսական աճի մեջ բավական զգալի դերակատարում ունեն»,-նշեց Սամին:

Նա, այնուամենայնիվ, նկատեց, որ 2017 թ. տնտեսական աճը զգալիորեն բարձր է եղել ԱՄՀ-ի կանխատեսած ներուժի ցուցանիշից: 2018-ի ցուցանիշը ևս բարձր է եղել իրենց կանխատեսումներից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում կկառուցվի 54 մլիլարդ դրամ արժողությամբ «Վերածնունդ» երիտասարդական ավանը

Երևանի Մոնթե Մելքոնյան, 44 հասցեում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավան: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության շնորհիվ ընդամենը մի քանի տարի հետո 6,7 հա ընդհանուր մակերեսով հողամասը կդառնա լիարժեք բնակության վայր իր բոլոր հարմարություններով: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանն ասել է, որ շենքերը լինելու են սեյսմակայուն: «Բնապահպանության տեսանկյունից բոլոր փաստաթղթերն […]

Թողարկվել է «Գալուստ Գյուլբենկյան-150» հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ մարտի 22-ից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը: «Գալուստ Գյուլբենկյան-150» Դիմերես` հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը: Դարձերես` Գ. Գյուլբենկյանի դիմանկարը և նրա ստորագրությունը: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 10 000 դրամ Մետաղը և հարգը ոսկի 900 Քաշը 8,6 գ […]

Երևանի 2019 թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա

Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: Փոփոխությունների պատճառը քաղաքում իրականացնելիք մեծածավալ աշխատանքն է: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ […]