Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՄՀ-ն կոչ է արել բարելավել հարկային վարչարարությունը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

23:32 , 26 Փետրվար 2019

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանում Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխություններով եկամտահարկի դրույքաչափի իջեցման արդյունքում եկամուտների կորուստը հնարավոր է համարում փոխհատուցել հարկային քաղաքականության միջոցառումներով: Հայաստանի իշխանությանը կոչ է արվել բարելավել վարչարարությունը: b4b.am-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամին՝ ամփոփելով ԱՄՀ պատվիրակության Երևան կատարած այցը:

«Եկամտահարկի համար առաջարկվող փոփոխությունների համար իշխանության փաստարկները հիմնված են երկու հնարավոր ազդեցությունների վրա: Առաջին փաստարկն այն է, որ ավելի բարձր դրույքաչափով հարկվող խմբի դեպքում կարգապահության մակարդակը ցածր է: Ուստի եկամտահարկը չի ծառայում այդ մասով իր նախաստեսված նպատակին, այն է՝ եկամուտների վերաբաշխման նպատակին: Երկրորդ փաստարկն այն է, որ իշխանությունները կարծում են, որ ցածր հարկերի պարագայում ներդրումների և տնտեսական աճի համար ավելի մեծ խթան կլինի միջնաժամկետ հատվածում:

Հնարավոր է, որ միջնաժամկետ հատվածում այդ դրական ազդեցությունները նկատվեն: Սակայն մենք ընդգծում ենք, որ կարճաժամկետ հատվածում եկամուտների հնարավոր կորուստները պետք է փոխհատուցվեն հարկային քաղաքականության, հարկային դրույքաչափերի միջոցառումներով»,-ասաց Սամին:

Նա նշեց՝ եթե այդ բարեփոխումները տալու են արդյունք, ապա դա զգացվելու է միջնաժամկետ հատվածում: Առանց հարկային ուժեղ վարչարարության հնարավոր է իրականություն չդառնան կառավարության նախատեսած դրական ազդեցությունները: «Այդ պատճառով է, որ կառավարության հետ համաձայնեցրել ենք հարկային վարչարարությանը միտված միջոցառումներ»,-նշեց Սամին: Այս առումով ԱՄՀ-ն դրական է գնահատում գույքի հարկման նոր մեխանիզմները:

Եկամտահարկի բարեփոխումների արդյունքում հնարավոր կորստի, հետևանքները չեզոքացնելու համար ԱՄՀ ներկայացուցիչները միջոցառումների մասին մանրամասն քննարկում են ունեցել կառավարության հետ: «Եվ ըստ հաշվարկների՝ փոխհատուցող, չեզոքացնող միջոցառումները պետք է որ լրիվ բավարար լինեն: Մենք կարևորել ենք հարկային վարչարարության բարելավումը:

Ակնկալվում է, որ միջնաժամկետ հատվածում այս բարեփոխումը կունենա դրական ազդեցություն, սակայն կարճաժամկետ հատվածում կլինի որոշակի կորուստ:

Իշխանություններին կոչ արեցինք բարելավել վարչարարությունը հակառակ դեպքում ավելի ցածր եկամտային հարկի դրույքաչափի դրական ազդեցությունը կարող է չզգացվել»,-եզրափակեց նա:
ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով եկամտահարկի դրույքաչափը համահարթեցվելու է՝ բոլորի համար դառնալով 23 տոկոս: Հետո այն աստիճանաբար նվազելու է՝ հասնելով 20 տոկոսի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում կկառուցվի 54 մլիլարդ դրամ արժողությամբ «Վերածնունդ» երիտասարդական ավանը

Երևանի Մոնթե Մելքոնյան, 44 հասցեում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավան: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության շնորհիվ ընդամենը մի քանի տարի հետո 6,7 հա ընդհանուր մակերեսով հողամասը կդառնա լիարժեք բնակության վայր իր բոլոր հարմարություններով: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանն ասել է, որ շենքերը լինելու են սեյսմակայուն: «Բնապահպանության տեսանկյունից բոլոր փաստաթղթերն […]

Թողարկվել է «Գալուստ Գյուլբենկյան-150» հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ մարտի 22-ից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը: «Գալուստ Գյուլբենկյան-150» Դիմերես` հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը: Դարձերես` Գ. Գյուլբենկյանի դիմանկարը և նրա ստորագրությունը: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 10 000 դրամ Մետաղը և հարգը ոսկի 900 Քաշը 8,6 գ […]

Երևանի 2019 թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա

Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: Փոփոխությունների պատճառը քաղաքում իրականացնելիք մեծածավալ աշխատանքն է: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ […]