Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՄՀ-ն Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեության վերաբերյալ դրական ազդակներ է ստացել

Վերադարձ լուրերի բաժին

18:29 , 12 Ապրիլ 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են 2014-2017 թթ. ԱՄՀ հետ Հայաստանի Հանրապետության ծրագրի ամփոփիչ ստուգման արդյունքները՝ անդրադառնալով Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին և տնտեսության զարգացման միտումներին, գործարար միջավայրի բարելավմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցերի:

Հոսեյն Սամիեին նշել է, որ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեության վերաբերյալ ստացել են դրական ազդակներ և դրանցից մեկը վերաբերում է հարկային ու մաքսային ոլորտում կատարված փոփոխություններին՝ ստվերը կրճատելու, վարչարարությունը բարելավելու ուղղությամբ: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի խոսքով, ստվերի դեմ ավելի արդյունավետ պայքարելու գործում անհրաժեշտ է շարունակել ջանքերը հարկային ցանցն ընդլայնելու ուղղությամբ: «Կարևորում ենք օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման հարցը և ուրախ ենք, որ այդ ուղղությամբ քայլեր արդեն իսկ կառավարության կողմից իրականացվում են: Հանդիպել ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչների հետ և հաճելի էր տեսնել, որ ակտիվ քայլեր են ձեռնարկվում նաև գործարար միջավայրը բարելավելու, նոր ներդրումների ներգրավմանը նպաստելու ուղղությամբ»,- ասել է Հոսեյն Սամիեն:

Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ փոխգործակցությունը, շնորհակալություն հայտնել մինչ այժմ ցուցաբերված աջակցության համար և անդրադարձել կառավարության հետագա ծրագրերին:

Կարեն Կարապետյանը նշել է, որ հարկային ու մաքսային ոլորտում սկսվելու է բարեփոխումների երկրորդ փուլը և այդ հարցում կառավարությունը լինելու է հետևողական:«Բացի այն, որ ունենք սեփական եկամուտների քանակական աճ, այդ ուղղությամբ արձանագրել ենք նաև որակական փոփոխություն՝ ստվերն է բերվում հարկային դաշտ, հրաժարվել ենք կանխավճարներից, ավելին, այն կառույցները, որոնք ունեին երկարատև կանխավճար, այսօր աստիճանաբար մաշեցնում ենք այն: ԱԱՀ-ի վերադաձի հետ կապված ևս ընդունվել են մի շարք որոշումներ, կրճատվել է վերադարձի ժամանակահատվածը և այլն: Հարկային դաշտն ընդլայնելը, ՊԵԿ համակարգում արդար սկզբունքների ներդրումը մեր նպատակն է: Վճռական ենք ու վստահ, որ հասնելու ենք մեր նպատակին»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը:

Նշելով, որ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում օտարերկրյա ներդրումների ներգրավմանը՝ վարչապետն ավելացրել է, որ այդ ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր: Կարեն Կարապետյանը շեշտել է, որ գործադիրը հետևողական է նաև 2017 թվականի պետական բյուջեի կատարողականին և դրանում նախանշված ցուցանիշների պահպանմանը: Անդրադառնալով կառավարության՝ հարկային եկամուտները և դրան համապատասխան կապիտալ ծախսերը 2017 թվականին 50 միլիարդ դրամով ավելացնելու քայլին, վարչապետն ընդգծել է, որ հասկանում են ՊԵԿ-ի առջև դրված ծանր նշաձողը և ավելացրել, որ այդ որոշումը հաշվարկված է:

«Մենք շատ լավ գնահատում ենք այսօրվա վիճակը և տրամադրված ենք բարեփոխումներ իրականացնել բոլոր ոլորտներում, քանի որ ունենք արդյունավետության դեֆիցիտ: Մոտ ժամանակներս մշակելու ենք Հայաստանի զարգացման հնգամյա ծրագիրը, որտեղ ևս ցանկանում ենք նախանշել համարձակ հայտնիշեր»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Հոսեին Սամիեին ողջունել է ՀՀ կառավարության՝ բարեփոխումներ իրականացնելու վճռականությունը և ընդգծել, որ ԱՄՀ-ն պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն դրանց իրականացմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերջին տարիներին առաջին անգամ մայիսին օդանավով Հայաստան ժամանածներն ավելի շատ են եղել մեկնածներից

2018 թվականի մայիսին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 110 390 մարդ, մեկնել՝ 107 225 մարդ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար և փոխել կարծիքը շատ հարցերի շուրջ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հյուրընկալեց Հ․Բրոնոզյանին և նրա պատվերով Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի հիման վրա հետազոտություն կատարած արտասահմանյան փորձագետներին

Առաջին տնտեսական ցուցանիշները՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության «օրոք»

Մայիսը մասամբ կարելի է համարել Փաշինյանի կառավարության օրոք ընկած ժամանակահատված