Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՄՀ ներկայացուցիչը կարևորել է կենսաթոշակային բարեփոխումների հետևողական իրականացումը

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

15:09 , 13 Մայիս 2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի գծով գործադիր տնօրեն Մեննո Սնելին:

Վարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը և նշել, որ կառավարությունը հետևողական է «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում ստանձնած հանձնառությունների կատարմանը, այդ թվում՝ կառուցվածքային բարեփոխումների առումով:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ծրագրի կատարման ընթացքը թույլ կտա ավարտին հասցնել դրանում նախանշած բոլոր բարեփոխումները: Անդրադառնալով տնտեսական զարգացումներին, կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած տարածաշրջանային ցնցումներն իրենց ազդեցությունն են ունեցել մեր երկրի տնտեսական զարգացման տեմպերի վրա, այնուամենայնիվ, գործադիրին հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունություն և բավական ցածր գնաճային միջավայր, ինչը բազմաթիվ սոցիալական խնդիրների լուծման հնարավորություն է ընձեռել: Ըստ վարչապետի, նույնիսկ ոչ բարենպաստ միտումների համատեքստում նախորդ տարի Հայաստանի ՀՆԱ-ն իրական արտահայտությամբ աճել է 3 տոկոսով. իսկ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5.6 տոկոսով, ակտիվ աշխատանքներ են տարվում նաև արտահանման խթանման ուղղությամբ:

Իր հերթին, Մեննո Սնելը ևս բարձր է գնահատել ԱՄՀ-ի և ՀՀ կառավարության միջև համագործակցությունը և նշել, եկող տարի լրանում է երկկողմ արդյունավետ փոխգործակցության 25-րդ տարին: ԱՄՀ Հայաստանի գծով գործադիր տնօրենը գոհունակություն է հայտնել համատեղ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքից և կարևորել կենսաթոշակային բարեփոխումների հետևողական իրականացումն ու Հարկային նոր օրենսգրքի ընդունումը՝ ավելացնելով, որ այդ ուղղությամբ կառավարությունը կատարել է մեծածավալ աշխատանք: Մեննո Սնելն արդյունավետ է գնահատել նաև Հայաստանում իրականացվող դրամավարկային քաղաքականությունը, որը նպաստում է մակրոտնտեսական կայունության ապահովմանն ու տնտեսության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային տնտեսական զարգացումների վերաբերյալ, անդրադարձել երկկողմ փոխգործակցությանն առնչվող մի շարք այլ հարցերի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]

Կընդլայնվեն մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները

«Սրանով մենք փաստորեն բարձրացնում ենք վարկի վերին սահմանաչափը և երեք տոկոսային կետով իջեցնում ենք ուսանողական վարկի տոկոսը: Սա միանշանակ բարենպաստ փոփոխություն է մեր ուսանողների համար»,- Նիկոլ Փաշինյան:

Քայլեր են ձեռնարկվելու քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու ուղղությամբ

Կառավարության մարտի 21-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վարկերի իրական տոկոսների հարցին և նշել. «Մենք Կենտրոնական բանկի հետ կարևորել ենք քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացումը։ Մի բանում վստահ ենք՝ մենք պետք է պետական ծրագրեր իրականացնենք՝ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու առումով»: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ այս ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում և մանրամասներ […]