Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին 248.2 մլն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումը

Վերադարձ լուրերի բաժին

23:38 , 20 Մայիս 2019

ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (ՎՄ) տրամադրումը` գրեթե 248.2 մլն ԱՄՆ դոլարի չափով: ՀՀ կենտրոնական բանկի մամուլի բաժիը հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները նշել են, որ վարկային միջոցները դիտարկելու են որպես կանխարգելիչ միջոց, և չեն պատրաստվում օգտագործել նոր վարկային միջոցները, քանի դեռ շոկերը չեն առաջացրել վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ:

ՎՄ-ն նպատակաուղղվելու է ՀՀ տնտեսական հիմնարարների և քաղաքականության ամրապնդմանը, ինչպես նաև կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես՝ արդյունավետ կառավարմանը և գործարար միջավայրի բարելավմանը: Իշխանությունները շարունակում են ընթանալ կայուն հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնելու ճանապարհով՝ առաջնորդվելով ֆիսկալ կանոնով՝ միևնույն ժամանակ ստեղծելով ենթակառուցվածքների և սոցիալական ծախսերի խթանումն ապահովող պայմաններ:

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդը հավանություն է տվել Հայաստանին 36 ամիսժամկետով 180 մլն ՓՀԻ (Փոխառության հատուկ իրավունք) չափով վարկի տրամադրմանը (շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլար կամ ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի մոտ 139.75 տոկոս): Խորհուրդը հաստատում է, որ 25.714 միլիոն ՓՀԻ-ն (համարժեք է մոտ 35.5 միլիոն ԱՄՆ դոլարին) անմիջապես է տրամադրվում Հայաստանին, իսկ մնացած գումարը կտրամադրվի վեց կիսամյակային գնահատականների հիման վրա:

Ի լրումն ցնցումներից ապահովագրելուն ուղղված նպատակի, ՎՄ-ն կսատարի ՀՀ իշխանությունների՝ տնտեսական հիմնարարներն ու իրականացվող քաղաքականությունն ամրապնդելու ջանքերը: Այն կնպաստի նաև կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրականացմանը՝մասնավորապես կառավարման և գործարար միջավայրի բարելավմանը:

Գործադիր խորհրդի քննարկումից հետո Կառավարիչ-տնօրենի տեղակալ և Նախագահի պաշտոնակատար Միցուհիրո Ֆուրուսավան հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Հայաստանը վերջին տարիներին շարունակում է առաջընթաց արձանագրել մակրոտնտեսական և ֆինանսական կայունության պահպանման, ինչպես նաև տնտեսական աճի խթանման համար կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու գործում: Տնտեսական ակտիվությունը բարձրացել է, իսկ պետական պարտքը սկսել է նվազել: Գնաճը վերահսկվում է, ֆինանսական համակարգը մնում է կայուն, իսկ միջազգային պահուստները գնահատվում են համարժեք:

Այնուամենայնիվ, բարեփոխումներին ուղղված ջանքերն անհրաժեշտ է շարունակել ավելի հավասարակշռված և ընդգրկուն աճ ապահովելու համար` կրճատելով անհամամասնությունները, բարելավելով գործարար միջավայրը և կառավարումը, ինչպես նաև հետագա ջանքեր գործադրելով աղքատությունն ու գործազրկությունը նվազեցնելու համար: Երեք տարի ժամկետով տրամադրվող ՎՄ-ն կսատարի իշխանությունների՝ ավելի դինամիկ, կայուն և ներառական տնտեսության անցնելու խնդրի իրագործմանը:

ՎՄ-ի կանխարգելիչ բնույթը կծառայի արտաքին շոկերից ապահովագրության նպատակին: Իշխանությունները շարունակում են ֆիսկալ կանոնի գործադրմամբ հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնել՝ միևնույն ժամանակ ստեղծելով ենթակառուցվածքներիև սոցիալական ծախսերի խթանման համար պահանջվող միջավայր: Այս խնդիրների իրագործումը պետք է ուղեկցվի հարկային վարչարարության բարելավմամբ և գույքի հարկման արդիականացմանն ուղղվածմիջոցառումներով:

Դրամավարկային քաղաքականության հետագա ամրապնդումը կնպաստի նրան, որ դրամավարկայինքաղաքականության արդյունավետությունը կբարձրանա և գնաճը կվերադարձվի միջնաժամկետ նպատակին: Միջոցներ կձեռնարկվեն նաև ֆինանսական համակարգը պաշտպանելու, կապիտալի շուկաները է՛լ ավելի զարգացնելու և ֆինանսների հասանելիությունը դյուրացնելու ուղղությամբ: Կառուցվածքային բարեփոխումների կուռ փաթեթով նախատեսված գործողությունների վճռական իրականացումը կնպաստի կայուն և ներառական աճի ապահովմանը, ինչին կարելի է հասնել մասնավոր հատվածի զարգացմամբ, ավելի մեծ թվով ուղղակի ներդրումներ ներգրավելու և դիվերսիֆիկացիայի խորացմանը նպաստող միջոցառումներով: Մարդկային կապիտալի բարելավման և աշխատուժի մասնակցության ավելացմանն ուղղված քայլերը նույնպես կարող են օգտակար լինել»:

Չնայած աստիճանական բարելավմանը՝ աղքատությունը և գործազրկությունը համեմատաբար բարձր են մնում, ինչը արտագաղթի է հանգեցնում և կրճատում աշխատուժը: Այս պայմաններում, 2018 թ. խաղաղ քաղաքական անցումից հետո իշխանության եկած նորաստեղծ կառավարությունը 2019 թ. փետրվարին մեկնարկեց հնգամյա տնտեսական ծրագիր: Այս վճռական պահը Հայաստանի համար նոր հնարավորություն էր ստեղծում օլիգարխիկ տնտեսական համակարգի և կոռուպցիայի դեմ պայքարելու համար:

Կառավարության ծրագիրը կենտրոնացած է կառուցվածքային բարեփոխումները շարունակելու վրա՝ լայնահենք ներառական աճ գեներացնելու և մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար: Այս ծրագրի իրականացումն ապահովելու համար իշխանությունները դիմել են Հիմնադրամ՝ Վարկային Միջոց ստանալու խնդրանքով:

Ծրագրի ամփոփում: Կառավարության 2019-23 թթ. ծրագիրը, ինչի իրականացման համար առկա է ՎՄ-ի օժանդակությունը, նպատակ ունի պահպանել մակրոտնտեսական կայունությունը և խթանել ավելի բարձր և ընդգրկուն տնտեսական աճ: Այն հիմնված է չորս հենասյուների վրա. 1) պարտքի կայունության ապահովման համար ֆիսկալ կանոնով հարկաբյուջետային քաղաքականության խարսխում և գերակա (սոցիալական և կապիտալ) ծախսերի համար նպաստավոր միջավայրի ստեղծում, 2) դրամավարկային քաղաքականության շրջանակի հետագա ամրապնդում և փոխարժեքի ճկուն համակարգի ապահովում, 3) ֆինանսական համակարգի պաշտպանություն և ֆինանսական միջոցների հասանելիության բարելավում, և 4) կառուցվածքային բարեփոխումների կուռ փաթեթի իրականացում՝ նորովի շեշտադրելով ներառականության և կառավարման խնդիրների կարևորությունը:

Բյուջեի համախմբման համար բարենպաստ աճի խթանում: Նոր ՎՄ-ն նեցուկ կլինի իշխանությունների՝բյուջեի համախմբման խելամիտ և ֆիսկալ կանոնով առաջնորդվող ծրագրին՝ կառավարության պարտքը միջնաժամկետում ՀՆԱ-ի 50 տոկոսից ավելի ցածր մակարդակի բերելու համար: Դա կուղեկցվի եկամուտների համախմբմանն ուղղված ուժեղ ջանքերով, որը հարկավոր միջավայր կստեղծի աճին նպաստող ենթակառուցվածքների և սոցիալական ծախսերի խթանման համար:

Բացի այդ, իշխանությունների հարկային բարեփոխումների ծրագրերը կուղեկցվեն ակնկալվող եկամտային թերհավաքագրումների ազդեցությունը չեզոքացնող տոկուն միջոցառումներ ձեռնարկելով և հարկային համակարգն առավել առաջադեմ դարձնելուն զուգընթաց՝ չունևոր խավի համար ավելի նպատակային քաղաքականություն իրականացնելով: Միևնույն ժամանակ, կառուցվածքային հարկաբյուջետային բարեփոխումները նպատակ ունեն ամրապնդել պետական ֆինանսական կառավարումը՝ ֆիսկալ կարգապահության ամրապնդումը և էական ծախսումները, այդ թվում՝օտարերկրյա ֆինանսավորվող կապիտալ ծախսերը պաշտպանելու համար:

Տոկունության ավելացում և ֆինանսական հատվածի խորացում: Ելնելով ՀՀ Ֆինանսական հատվածի 2018 թ. գնահատման ծրագրի տրամաբանությունից՝ ՀՀ կենտրոնական բանկը նպատակ ունի 1) պահպանել ֆինանսական կայունությունը` բարելավելով ռիսկի վրա հիմնված վերահսկողության քաղաքականությունը, 2) ուժգնացնել մակրոպրուդենցիալ միջոցառումները՝ դոլարայնացման բարձր մակարդակի պայմաններում, 3) բարձրացնել բանկերի արտարժութային իրացվելիության թափարգելները (բուֆերներ), և 4) շարունակել զարգացնել կապիտալի շուկան՝ երկարաժամկետ ներքին կապիտալի աճող առաջարկը մոբիլիզացնելու և դրանով իսկ տնտեսական զարգացումները ֆինանսավորելու և այն դեպի տնտեսություն մղելու համար:

Կառուցվածքային բարեփոխումների աշխուժացում: Նոր ծրագիրը նպատակ ունի օգնել իշխանություններին 1) ուժեղացնելու կառավարումը և հաստատությունները, ինչը վաղեմի խնդիր է, 2) բարելավելու գործարար միջավայրը՝ ներդրումների ներգրավման առավել ներառական ու երկարատև աճի համար, և 3) բարելավել սոցիալական ապահովության ցանցերի ծրագրերը` բնակչության առավել խոցելի շերտերի համար ավելի լավ կրթություն և առողջապահական ծառայություններ մատուցելու համար:

Slide1

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Նախագահը Հայաստանը պատկերացնում է, որպես լավ միջնորդ ԵՄ-ԵԱՏՄ միջև

Նա նկատեց, որ հայ գործարարները միշտ էլ եղել են հիանալի բանակցողներ: Սարգսյանը նշեց՝ ինչո՞ւ Հայաստանը չի կարող լինել բանակցող ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, Եվրոպայի և Ասիայի միջև, եթե այդ դերը վստահեն:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի փառավոր վերածնունդը»,- Նիկոլ Փաշինյան

Վարչապետը մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով»-ին: Միջոցառմանը մասնակցում են հայաստանցի և օտարերկրացի ավելի քան հարյուր հեղինակավոր քաղաքական ու ռազմական գործիչներ, գիտնականներ ու վերլուծաբաններ, գործարարներ ու ձեռնարկատերեր։

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանն ու Բուլղարիան նոր թափ կհաղորդեն երկկողմ համագործակցությանը

Ռումեն Ռադևը կարևորել է համագործակցությունը տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում և նշել, որ վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում եղել է Թումո կենտրոնում և տպավորվել վերջինիս գործունեությամբ: Նա նշել է, որ իրենք շահագրգռված են Սոֆիայում Թումոյի մասնաճյուղի ստեղծմամբ: