Invalid username or password
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը ավարտել է Պահուստային ծրագրի (SBA- Stand-By Arrangement) շրջանակում Հայաստանի Հանրապետության կատարողականի երկրորդ հերթական ստուգումը: Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ ֆինանսների նախարարությունից: 180 միլիոն փոխառության հատուկ իրավունքի (ՓՀԻ)՝ շուրջ 248 միլիոն ԱՄՆ դոլար չափով եռամյա ծրագիրը հաստատվել էր 2019 թ. մայիսին։
Ըստ այդմ՝ Հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է ծրագրի միջոցները Հիմնադրամում ՀՀ քվոտայի չափով (128․8 միլիոն ՓՀԻ կամ շուրջ 175 միլիոն ԱՄՆ դոլար) ավելացնելու հայտը։ Արդյունքում Հայաստանի Հանրապետության համար անմիջապես հասանելի են դառնում 205․94 միլիոն ՓՀԻ չափով (շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլար) փոխառու միջոցներ։
Փոխառու միջոցների ներգրավումը հնարավորություն կտա ՀՀ կառավարությանը ֆինանսավորելու նոր կորոնավիրուսային համավարակի տարածման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումները։
Հիմնադրամի գործադիր խորհուրդը վերահաստատել է հակաճգնաժամային կառավարման ուղղությամբ ՀՀ իշխանությունների գործունեության արդյունավետությունը։
«2019թ. բարձր կատարողականից հետո Հայաստանի տնտեսությունը ծանր հարված կրեց COVID-19 համավարակի հետևանքով: Կառավարությունը զսպման համատարած միջոցառումների ընդունմամբ նախաձեռնողաբար հակազդեց ճգնաժամին` միաժամանակ աջակցելով առավել տուժած ոլորտների ընկերություններին և խոցելի անհատներին»,- նշել է Հիմնադրամի կառավարիչ տնօրենի և նախագահի տեղակալ Թաո Ժանգը։
Իշխանությունների բարեփոխման օրակարգի իրականացումը կամրապնդի կայուն և ներառական աճը: Այն ընդգրկում է հակակոռուպցիոն համընդգրկուն ծրագրի սահմանումը, գործարարության միջավայրի բարելավումը և փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցությունը, առողջապահության և կրթության ոլորտների հզորացումը:
Դիտումներ 365
Գործընթացն իրականություն է դարձել ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած միջոցառումների արդյունքում:
Էկոնոմիկայի նախարարը մասնավորապես հանդիպումներ կունենա ԻԻՀ Առևտրի, արդյունաբերության և հանքերի, էկոնոմիկայի և ֆինանսների , ԻԻՀ էներգետիկայի նախարարների, գիտատեխնոլոգիական հարցերով ԻԻՀ փոխնախագահի, ԻԻՀ Կենտրոնական բանկի, Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահների, Սպահանի նահանգապետի հետ։
Հունվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.1 մլն ԱՄՆ դոլար: