Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամերիկյան WTI տեսակի նավթի ֆյուչերսի գինը նվազել է ավելի քան 20%-ով՝ մեկ բարելի համար սահմանելով 15 դոլարից ցածր գին

Վերադարձ լուրերի բաժին

16:11 , 20 Ապրիլ 2020

Լոնդոնյան ICE բորսայում Երևանի ժամով 11։20-ի դրությամբ՝ Ամերիկյան WTI տեսակի նավթի 2020 թ. մայիսին մատակարման պայմանով ֆյուչերսի գինը նվազել է ավելի քան 20%-ով՝ մեկ բարելի համար սահմանելով 15 դոլարից ցածր գին։ Այս ցուցանիշը ռեկորդային է համարվում 1999 թվականից ի վեր:

Ըստ վերլուծաբանների՝ WTI տեսակի նավթի գների անկումը պայմանավորված է նավթի կուտակումներով, ինչն առաջացել է կորոնավիրուսի տարածման հետևանքով նավթի պահանջարկի կտրուկ նվազման պատճառով։ Մասնավորապես մեծ թափով աճում են Օկլահոմա նահանգի Կուշինգե նավթի պահեստում առկա նավթի պաշարները: Կուշինգեն համարվում ֆյուչերսային պայմանագրերի գծով WTI տեսակի հում նավթի մատակարարման հիմանական բազան։

CMC Markets-ի գլխավոր շուկայական ռազմավարության մշակող վերլուծաբան Մայքլ Մակկարտին նշել է, որ Կուշինգենի նավթային պահեստը դեռ չի հասել մաքսիմալ ծանրաբեռնվածության, սակայն կա վտանգ, որ մոտ ժամանակներս այսպես էլ կլինի։ Վերլուծաբանը հավելել է, որ այն պահին երբ Կուշինգեն կհասնի իր հզորության մաքսիմալ կետին՝ այդ պահից սկսած նավթ արտադրողները ստիպված կլինեն կրճատել արտադրության ծավալները: Այս պահին պահեստավորված նավթի ծավալը հասել է ռեկորդային ցուցանիշի և գնահատվում է մոտ 160 մլն բարել:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: