Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամերիկյան խոշորագույն կորպորացիաները միավորվում են՝ ընդդեմ Թրամփի հրամանագրերի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

12:26 , 31 Հունվար 2017

Մի շարք ամերիկյան կորպորացիաների ներկայացուցիչներ այսօր կհանդիպեն, որպեսզի քննարկեն փորձագիտական եզրակացությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրացիայի վերաբերյալ հրամանագրի վերաբերյալ, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով GitHub ընկերության ներկայացուցչին։

Գործակալության տեղեկություններով՝ հանդիպմանը կմասնակցեն այնպիսի ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Alphabet-ը՝ Google-ի մայր ընկերությունը, Airbnb-ն ու Netflix-ը։

Ավելի վաղ դատական հայցին աջակցել էր Microsoft կորպորացիան։

Հաղորդվել էր, որ Վաշինգտոն նահանգի դատախազ Բոբ Ֆերգյուսոնը մտադիր է դատական հայց ներկայացնել Դաշնային դատարան՝ միգրացիայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանի դեմ։ Այդկերպ, Վաշինգտոնը կդառնա առաջին նահանգը, որը դատի կտա տվյալ հրամանագիրը։

Իր հերթին, Google կորպորացիան հաստատել է հատուկ հիմնադրամի ստեղծման մասին, որի միջոցներն ուղղվելու են 4 իրավապաշտպան կազմակերպությունների՝ ACLU, Ներգաղթյալներին առաջին իրավական օգնություն ցուցաբերելու կենտրոն (ILRC), ՄԱԿ-ի Փրկության միջազգային կոմիտե և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վաչություն։

Կորպորացիան հայտնել է, որ այդ հիմնադրամին կհատկացնի 2 մլն դոլար։
Սպասվում է, որ նույնքան գումար կհատկացնեն նաև Google-ի աշխատակիցները։ Կորպորացիայի ղեկավարությունից հայտնել են, որ անհանգստացած են, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ Թրամփի հրամանագրերը Google-ի աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների վրա։

ԱՄՆ նախագահ Թրամփը հունվարի 27-ին ստորագրել է հրամանագիր, որը 120 օրով դադարեցնում է փախստականների ընդունումը Միացյալ Նահանգներ, անորոշ ժամկետով արգելում է Սիրիայից փախստականների տեղավորումը և խստացնում է ԱՄՆ մուտք գործելու որոշ կանոններ: Նա սահմանափակումներ է մտցրել նաև երկիր մուտքը Իրանի, Իրաքի, Սիրիայի, Եմենի, Սուդանի, Սոմալիի, Լիբիայի քաղաքացիների նկատմամբ:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: