Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամերիկյան ինդեքսները նվազել են

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

22:07 , 12 Մայիս 2019

ԱՄՆ ֆոնդային բորսաների մայիսի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են`

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.54%-ով և կազմել 25828.36 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.30%-ով և կազմել 2870.72 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.41%-ով և կազմել 7910.59 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ժամանակավորապես արգելվել է ցեմենտի ներկրումը

Այն հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հայկական ցեմենտի արտադրության ճյուղի հետագա զարգացումը:

500 000 դրամ կստանան ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողները

Կառավարությունը հաստատել է սոցիալական աջակցության հերթական միջոցառումը: