Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամերիաբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 1 մլրդ դոլարը. ով որքան է վարկավորել

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

09:02 , 24 Հունվար 2017

ՀՀ առևտրային բանկերը հրապարակել են 2016 թվականի չորրորդ եռամսյակի եռամսյակային հաշվետվությունները։ Ճիշտ է, դրանք ճշգրտված չեն համարվում և տարեկան հաշվետվվությունները կհրապարակակվեն ավելի ուշ՝ աուդիտ անցնելուց հետո, սակայն թույլ են տալիս պատկերացում կազմել 2016 թվականի զարգացումների մասին։

Մենք B4B Pro համակարգից վերցրել ենք ՀՀ բանկերի՝ հաճախորդներին տրված վարկերի վերաբերյալ տվյալները։ Կամ, եթե պարզ ասենք, վարկային պորտֆելների մեծությունները։

Ամենամեծ վարկային պորտֆելը 2016-ի վերջին ունեցել է Ամերիաբանկը. այն մոտենում է կես տրիլիոն դրամին։ Փաստորեն, առաջին անգամ է, որ ՀՀ առևտրային բանկերից մեկի վարկային պորտֆելը դոլարային արտահայտությամբ գերազանցում է 1 մլրդ դոլարը։ Համեմատության համար նշենք, որ Ամերիաբանկի վարկային պորտֆելի մեծությունը շուրջ 340 մլրդ դրամ էր։

Վարկային պորտֆելի ծավալով երկրորդ տեղում Արդշինբանկն է՝ 337.7 մլրդ դրամ։ Նշենք, որ Արդշինբանկը 2016 թվականին ձեռք բերեց Առէկսիմբանկը, որի վարկային պորտֆելը ձեռքբերման պահին մոտ 40 մլրդ դրամ էր։ Առէկսիմբանկի վարկային պորտֆելի դեռևս արտացոլված չէ Արդշինբանկի հաշվետվության մեջ։ Այն, ամենայն հավանակությամբ, կերևա 2017-ի առաջին եռամսյակի հաշվետվության մեջ։ Այնպես որ, Արդշինբանկի փաստացի պորտֆելն այս պահին կարելի է գնահատել  ռուրջ 377 մլրդ դրամ։

Հայբիզնեսբանկի վարկերն աճել են 30.3%-ով և 2016-ի վերջին կազմել 268.5 մլրդ դրամ։

Իսկ վարկային պորտֆելի ամենատպավորիչ աճը գրանցել է Անելիք բանկը։ 2015 թվականի վերջի համեմատ այս բանկի վարկային պորտֆելն աճել է 3.5 անգամ և կազմել 217.6 մլրդ դրամ։

varker-2016-IV

Առաջին հնգյակը  165.5 մլրդ դրամով եզրափակում է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, որի տրամադրած վարկերի ծավալը նվազել է 7.4%-ով։

Ստորև ներկայացնում ենք նաև 17 առևտրային բանկերի վարկային պորտֆելների ծավալը՝ ըստ տեսակարար կշիռների։

varker-2016-IV-kshir

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տուրիստական նոր միտում՝ օրավարձով բնակարաններ

Հայկական ստարտափը սահմանել է բնակարանների օրավարձով տրամադրման նոր չափորոշիչներ՝ նպաստելով տուրիզմի զարգացմանը: Hhoonj.com՝ օրավարձով բնակարանների նոր հասցեն:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ուկրաինան և Հայաստանը միմյանց հետ գրեթե չունեն տնտեսական հարաբերություններ

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը b4b.am կայքի հետ բացառիկ հարզազրույցի ընթացքում խոսել է երկու երկրների տնտեսական և քաղաքական կապերի ու համայքի հեռանկարների մասին: Նա նաև ուղերձ է հղել Հայաստանի կառավարությանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Որո՞նք են հաջողակ գործարարի թալիսմանները

Անիմացիոն հոլովակ, որը պատմում է, թե ինչպես հաջողության հասնել բիզնեսում: