Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամերիաբանկը կկարողանա փակել հաճախորդների քարտերը՝ անվտանգության նկատառումներով

Վերադարձ լուրերի բաժին

17:47 , 14 Հուլիս 2016

Ամերիաբանկը  տեղեկացնում է, որ փոփոխել է վճարային քարտերի սպասարկման պայմանները և օգտագործման կանոնների որոշակի դրույթներ։ Հաճախորդներին ուղարկված հաղորդագրության մեջ բանկն այս փոփոխությունները պայմանավորել է հաճախորդների անվտանգությամբ և նրանց կողմից իրականացվող գործարքներն առավել ապահով դարձնելու ձգտմամբ։

Փոփոխություններով, մասնավորապես սահմանվել է, որ գործարքների անվտագության ապահովման նպատակով ռիսկային երկրներում քարտով գործարքների իրականացումը կարող է սահմանափակվել բանկի կողմից։ Մի շարք դեպքերում քարտը կարող է փակվել բանկի նախաձեռնությամբ՝ զեղծարարության փորձերը և այլ անձանց կողմից քարտի օգտագործման հնարավորությունը սահմանափակելու նպատակով։

Ամերիաբանկը տեղեկացնում է նաև, որ նպատակ ունենալով մատուցել առավել հարմարավետ հեռահար ծառայություններ՝ այսուհետ թողարկված քարտերի առաքումը գործում է բոլոր տեսակի քարտերի համար՝ ներառյալ մաքսային քարտերի:

Փոփոխված պայմաններին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ապրիլի 22-մայիսի 10-ը տասնյակ հազար քաղաքացիների կողմից ավանդների խզում է եղել». Արթուր Ջավադյան

Ֆինանսական միջոցների արտահոսքի մասին տարածված լուրերն Ա.Ջավադյանը միֆ անվանեց

Որքան են փոխանցել բուհերն ու մյուս կառույցները Հայաստանի երիտասարդական հիմնադրամին (ցանկ)

Միայն անցյալ տարվա ընթացքում ՀԵՀ-ը մի քանի տասնյակ կազմակերպություններից ստացել է ավելի քան 650 մլն դրամի նվիրատվություն

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը թողարկել է նոր MASTERCARD ARMECs քարտատեսակը

MASTERCARD ARMECs Standard-ը և MASTERCARD ARMECs Gold-ը հնարավորություն են տալիս hաճախորդներին ունենալ քարտ հետևյալ առավելություններով