Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ամեն օր ոստիկանությունը պետք է ձգտի կատարելության»,- Նիկոլ Փաշինյան- ՏԵՍՆԱՆՅՈՒԹ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

16:01 , 16 Ապրիլ 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: Մինչ այդ Ոստիկանության ծառայողները հանդեն են եկել հանդիսավոր շքերթով: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը ողջույնի խոսք է հղել ոստիկանության աշխատակիցներին:


«Ուղիղ 1 տարի առաջ այս օրը մենք կրկին իրար հետ էինք, սակայն փշալարերի տարբեր կողմերում: Ես այդ օրը նշանային եմ համարում Հայաստանի Հանրապետության ոստիկանության և քաղաքացիների հարաբերությունների մեջ: Այդ օրվանից մեր հետևությունն այն էր, որ այդ բուն գործընթացի ընթացքում, ըստ էության, տեղի ունեցավ հակասության մի շատ արտահայտիչ ակցիա, այդ ամենի մեջ չկար ոչ մի կաթիլ և ոչ մի հատիկ ատելություն: Հենց այս առումով եմ նշանավոր համարում այդ օրը և կարծում եմ, որ դա Հայաստանի Հանրապետության ոստիկանության և քաղաքացիների հարաբերությունների նոր բովանդակության սկիզբն է՝ այն առումով, որ ՀՀ ոստիկանության գործողություններն ատելություն չպետք է արտահայտեն և առաջացնեն:

NIkol_Pashinyan_16-04-19

Ոստիկանությունն իրավապահ, ուժային մարմին է և աշխարհի ամենաժողովրդավարական երկրներում նույնիսկ երբեմն, ցավոք սրտի, ոստիկանությունը ստիպված է լինում դիմել ինչ-ինչ ուժային գործողությունների: Բայց կարևոր է ընդգծել, որ ոստիկանության գործողությունները չպետք է առաջացնեն ատելություն և դրանք չպետք է արտահայտեն նման դրսևորում: Կարծում եմ, որ վերջին ամիսների ամենամեծ ձեռքբերումը կարող ենք հենց դա համարել, երբ ատելությունը՝ որպես հարաբերությունների հատկանիշ, ընդհանրապես դուրս է եկել ոստիկանության և հասարակության հարաբերություններից, ընդհանրապես դուրս է եկել իշխանության և հասարակության հարաբերություններից:

_TM_2309

Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ իրավապահ մարմինները, հատկապես ոստիկանությունը մեր պետականության հիմնասյուներից են: Անկախ ամեն ինչից՝ ոստիկանությունը պետականության հենասյուն է և մենք պետք է այս իրողությունը հստակ և միանշանակ գիտակցենք ու արձանագրենք, որ ոստիկանության գործառույթների բարձր մակարդակի իրականացումն առաջին հերթին պետության բարձր մակարդակի վկայությունն է»,- ասել է վարչապետը:

Ոստիկանության օրվա առթիվ հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ոստիկանության աշխատակիցներ:

_TM_2501

_TM_2517

_TM_2828

_TM_1978

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: