Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամեն ինչ Armphone-ի մասին. Որ մոդելը որքան արժե և ինչ պարամետրեր ունի

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

17:01 , 07 Հունիս 2016

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (Technology and Science Dynamics) ընկերությունը հունիսի 6-ին հայ սպառողին ներկայացրեց Արմֆոն (Armphone) առաջին հայկական սմարթֆոնները, որոնք, ըստ արտադրողների, ոչ միայն իրենց արտաքինով և մատչելիությամբ, այլև բարձր կատարողականությամբ կբավարարեն անգամ ամենաբծախնդիր սպառողի պահանջները:

«Այսօր բոլորս ականատես կլինենք այն լայն ապրանքացանկին, որն առաջարկում է TSD կազմակերպությունը: Ես նաև հպարտ եմ, որ արդեն մի քանի տարի է` ընկերությունը հաջողությամբ գործունեություն է իրականացնում ազատ տնտեսական գոտում և բարձր տեխնոլոգիաների մշակումով հանդես է գալիս իր սեփական ապրանքանիշով: Կարծում եմ` այսուհետ մենք մեր հարազատներին, ընկերներին ու բարեկամներին պետք է հորդորենք օգտվել հայկական արտադրանքից, որպեսզի այս օրինակով խթանենք բոլոր այն պոտենցիալ արտադրողներին, որոնք ցանկություն ունեն Հայաստանում արտադրություն կազմակերպել»,- իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, ով նույնպես ներկա էր շնորհանդեսին:

Տեխնիկական հնարավորություններն ու առավելությունները

Սմարթֆոններն աշխատում են ստանդարտ Android-ով: Երկու մոդելներն աշխատում են Android 6.0-ով, մյուս երեքը՝ Android 5.1-ով: TSD Octa A0520P սմարթֆոնն ունի 5.1-դյույմանոց սենսորային  Full HD էկրան։ Այն ունի 1.3GHz ութամիջուկ պրոցեսոր և 3GB օպերատիվ հիշողություն։ Հեռախոսի ներքին հիշողությունը 32GB է, որը հնարավոր է ավելացնել microSD քարտի միջոցով։  Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա TSD Octa A0520P ունի 13-Մպ հիմնական տեսախցիկ և 8-մեգապիկսել առաջնային տեսախցիկ։ Հեռախոսն աշխատում է 2 SIM քարտով:

Ամենաթանկ մոդելն ունի ալյումինե կորպուս: Առկա են նաև մոդելներ պլաստմասե և անգամ ապակե կորպուսով: Մոդելներից մեկը նույնիսկ ջրակայուն է:

Սոցիալական ցանցերում Armphone-ի մասին հրապարակումների տակ թողնված մեկնաբանություններում ամենից շատ հանդիպում էր հետևյալ հարցը՝ որքան է գինը։ Գինն իմանալուց հետո հաջորդ հարցը վերաբերում է տեխնիկական պարամետրերին։ Այս երկուսի համադրությունն է սպառողին հուշելու՝ գնե՞լ այս հեռախոսը, թե՞ ոչ։

Տեխնիկական պարամետրերի մասին վերևում ընդհանուր նշեցինք։ Իսկ գնի մասին արդեն հայտարարվել է՝ հայկական սմարթֆոնների գները տատանվում են 51-151 հազար դրամի միջակայքում:

Սակայն սա, իհարկե, բավարար չէ գնորդի համար։

Այդ իսկ պատճառով մենք TSD-ի պաշտոնական կայքից հանել հանել ենք բոլոր 5 մոդելների տեխնիկական բնութագրերը և  գները (սեղմեք նկարների վրա՝ բնութագրերը մեծացնելու համար

 

armphone 0508 – 51 000 դրամ

armphone-0508

armphone 0502 – 81 000 դրամ

armphone-0502

armphone 0505 – 110 000 դրամ 

armphone-0505

armphone 0509 – 131 000 դրամ 

armphone-0509

armphone 0520 – 151 000 դրամ 

armphone-0520

Ընկերության հիմնադիր նախագահ Վահան Շաքարյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ ինժեներական հարուստ պատմություն և փորձ ունեցող հայազգի երիտասարդ մասնագետների ստեղծած հեռախոսները ոչնչով չեն զիջում աշխարհի առաջատար բրենդերի մոդելներին: Ավելին, կարևորելով հայ մշակութային արժեքների պահպանումը` դեռևս տարեսկզբին «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունն իր սպառողներին ներկայացրեց «PAROONAK» նախագիծը, որի ընթացքում ընկերությունը մշակում և ներկայացնում է հայ անվանի կոմպոզիտորների և երգահանների գործերը` վերածելով դրանք հեռախոսազանգերի:

ARMPHONE-Himnadir

Արդեն իսկ ներկայացվել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Նիկողայոս Տիգրանյանի, Ստեփան Էլմասի մի շարք ստեղծագործություններ, որոնք նույնպես ներկայացված են հեռախոսներում` ժամանակակից ռինգթոնների տեսքով:

Արտադրության մասին

Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ հեռախոսների բրենդավորումը, դիզայնն ու ծրագրային ապահովումը կատարվում է Հայաստանում: Մասերը պատվիրվում են արտերկրից, իսկ մոդելները հավաքվում են Երևանում` Մերգելյան ինստիտուտում, որտեղ էլ հենց գտնվում է ընկերության գործարանը: ArmPhone-ի մասերը ներկրվում են նույն վայրերից, որտեղից իրենց մասերն են պատվիրում, օրինակ, Samsung-ը, Apple-ը (Հոնկոնգ, Թայվան, Չինաստան): Ամենաթանկ մոդելի վրա տեղադրված է Sony տեսախցիկ, իսկ մյուս 4 մոդելների վրա տեղադրված են այլ ընկերությունների արտադրած տեսախցիկներ:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև Կապի ոլորտ. որքան են ծախսում ընկերությունները գովազդի վրա

Որքանո՞վ է մրցունակ

Նախ նշենք, որ «Ժամանակն է հայկականի» կարգախոսի ներքո արտադրված սմարթֆոնները տարբերվում են էկրանի պայծառությամբ, տեսախցիկի որակով և բարձր հիշողությամբ: Հիմնական առանձնահատկություններն են ցածր գինը, հայկական ինտերֆեյսը, հայկական ռինգթոնները և wallpaper-ները: Վահան Շաքարյանն ընդգծում է` կարևորն այն է, որ իրենց  կողմից արտադրված ապրանքը լինի որակյալ, իսկ իրենք լիովին պատասխանատվություն են կրում իրենց արտադրանքի որակի համար. «Մենք պատրաստված ենք Հայաստանում, մենք մեր գնորդի կողքին ենք, մենք պատասխան ենք տալիս ամեն քայլի համար` սկսած արտադրությունից մինչև ծառայությունների մատուցում, և ամենակարևորը` այսօր խնդիրն այն չէ, թե մենք ինչ ենք արտադրում և ում հետ ենք մրցակցում, այլ սա ևս մեկ քայլ է` լավացնելու մեր երկրի տնտեսական վիճակը: Հավելեմ, որ ոչ մի այլ բրենդ 1 տարով չի տրամադրում No Questions Asked Warranty, այսինքն` գնելուց հետո մեկ տարվա ընթացքում եթե չեք գցել և չեք կոտրել հեռախոսը, այլ ուղղակի ինչ-ինչ պատճառներով այն չի աշխատում, ապա մենք ոչ թե անվճար վերանորոգում ենք մոդելը, այլ ձեզ ենք տրամադրում նոր հեռախոս»,- հավաստիացրեց պարոն Շաքարյանը:

Արտահանման մասին

«Անպայման պիտի դուրս գանք արտասահմանյան շուկա, առաջին հերթին` Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Ուկրաինա, Վրաստան և մոտակա մի քանի այլ երկրներ: Իսկ հետո կփորձենք գնալ ավելի հեռու: Ուղղակի մի բան եմ ուզում ասել` ժամանակն է, որ մենք մի քիչ փոխենք մեր մտածելակերպը, որովհետև բոլորիս մոտ այն տպավորությունն է, թե աշխարհն ստեղծել է Աստված, իսկ մնացած ամեն ինչ պատրաստված է Չինաստանում: Ոչ, Աստված ստեղծել է աշխարհը, մարդկանց,  մենք էլ ստեղծում ենք մերը, հայկականը»,- շեշտում է պարոն Շաքարյանը:

Նրա խոսքով` միակ խնդիրը ճանաչում ձեռք բերելն է, իսկ դրա համար անհրաժեշտ է ժամանակ. «Իսկ որպեսզի ճանաչեն, պիտի ունենաս որակ: Մենք որակն ապահովում ենք, մնացել է ժամանակը: Նշեմ, որ մենք շուկայի ուսումնասիրություն ենք կատարել և պարզել, որ մեր արտադրանքի պահանջարկն իրոք կա: Այժմ մենք շարունակում ենք ուսումնասիրությունը և անում ենք համապատասխան քայլեր արտահանման ուղղությամբ: Շուտով կունենանք մեր տաղավարը Մոսկվայում, մեզ հետ արդեն բանակցությունների մեջ են երեքից ավելի խոշոր դիստրիբյուտորներ Ռուսաստանում: Մենք կանենք մեր կողմից հասանելիք ամեն ինչ, որպեսզի կարողանանք մեր երիտասարդների աշխատանքն ու գիտելիքները հասցնել ոչ միայն հայությանը, այլև համայն աշխարհին. չէ՞ որ այն, ինչ տեսնում եք այսօր, ինչ մենք ներկայացնում ենք մեր հանրությանը, մեր երկրին և ամբողջ աշխարհին, պատրաստված է մեր հայ երիտասարդ մասնագետների, գիտնականների երկու տարվա լուրջ, հետաքրքիր աշխատանքի շնորհիվ»,- ասում է նա:

ՀԳTSD-ում չեն ցանկանում բացել փակագծերը, թե ներկայում ArmPhone-ների ինչ խմբաքանակ է պատրաստ վաճառքի: Չի բացահայտվում նաև հեռախոսի ինքնարժեքի մասին տեղեկատվությունը: Պարոն Շաքարյանը նաև չմանրամասնեց, թե ինչ խնդիրների ու խոչընդոտների են բախվել հեռախոսները ստեղծելու, արտադրելու ճանապարհին. «Դրանք մեր ներքին գաղտնիքներն են, միայն կարող եմ ասել, որ մի քանի թեթև տեխնիկական, ժամանակային խնդիրներ են եղել, ուրիշ ոչ մի լուրջ խնդիր»,- հավելեց նա:

ՀԳ.   «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը («Թի-Էս-Դի») հետազոտություններով ու մշակումներով զբաղվող կորպորացիա է, որը գործում է Սանտա Բարբարայում (ԱՄՆ) և Երևանում (Հայաստան)՝ գործակցելով հետազոտությունների և մշակումների գծով միջազգային ավելի քան 15 կենտրոնների հետ: Ընկերությունը հիմնադրվել է 1998 թ.-ին, իսկ հետագայում՝ 2013 թ.-ին, վերանվանվել է «Թի-Էս-Դի»: Ընկերության հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2013 թ.-ին ազատ տնտեսական գոտում: «Թի-Էս-Դի» թիմը բաղկացած է տարբեր մասնագիտացմամբ անձանցից, որոնք ոչ միայն լավ կառավարիչներ են, այլ նաև հմուտ մասնագետներ  այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, գիտահետազոտական և հետաքննչական գիտության, կիբերհանցագործությունների, արհեստական բանականության, բիոքիմիական, ֆիզիկական և այլ գիտական ոլորտները:

Կարդացեք նաև Գործադիրի միլիոնները. դրամական միջոցների և եկամուտների մանրամասն վերլուծություն

Դո՞ւր եկավ հոդվածը։ Հետևեք մեր ֆեյսբուքյան էջին և տեղեկացեք նոր հոդվածների ու վերլուծությունների մասին

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

Քոչարյանական  «աճի» առասպելը. Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մարկոսյանի վերլուծությունը

Տնտեսագետ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ B4B.am-ին է տրամադրել իր կատարած վերլուծությունը, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գրանցված ու այդքան գովերգվող երկնիշ աճին

Օնլայն հարցման մասնակիցների 63%-ը գոհ է կառավարության գործունեությունից

B4B.am կայքում շարունակվում է օնլայն հարցումը, որով առաջարկում էինք գնահատել ամբողջ կառավարությանը և առանձին պաշտոնյաներին՝ 2.5 ամիսների գործունեության արդյունքներով։