Invalid username or password
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մոտալուտ դեֆոլթի մասին ահազանգից հետո պետական պարտքի թեման կրկին դարձել է քննարկման առարկա։
Այդ իսկ պատճառով մենք կրկին անդրադառնում ենք ՀՀ պետական պարտքին և ներկայացնում ենք ամենաթարմ ցուցանիշները։
Այսպես, ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով, 2016 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ, Հայաստանի պետական պարտքը կազմել է՝ 2 տրլն 655.2 մլրդ դրամ կամ 5 մլրդ 594.9 մլն դոլար)։
Այդ թվում՝ ներքին պարտքը 476.6 մլրդ դրամ է (շուրջ 1 մլրդ դոլար), իսկ արտաքին պարտքը՝ 2 տրլն 178.5 մլրդ դրամ։ Արտաքին պարտքից 1 տրլն 938.2 մլրդ դրամը (4 մլրդ 84.2 մլն դոլար) կառավարության պարտքն է, 240.3 մլրդ դրամը (506.4 մլն դոլար)՝ Կենտրոնական բանկինը։
Տարվա սկզբի համեմատ ՀՀ պետական պարտքն աճել է 517.2 մլն դոլարով:
Պետական պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը 2016 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ կազմում է 52.7% (հիմք է վերցված 2015 թվականի փաստացի ՀՆԱ-ն՝ 5 տրլն 32.1 մլրդ դրամ )։ Պետական պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը՝ առանց ԿԲ պարտքի, 2016 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ կազմում է 48%: Արտաքին պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը 43.3% է, առանց ԿԲ-ի ՝ 38.5%։
ՀՀ Կառավարության պարտքի 18.3%-ը ՀՀ դրամով է, 81.7%-ը` այլ արժույթներով։ Ամենամեծ տեսակարար կշիռն ունեն ԱՄՆ դոլարով պարտավորությունները՝ 36.4%, և SDR-ով (ՀՓԻ – հատուկ փոխառության իրավունք)՝ 32.5%։
ՀՀ պետական պարտքի մեծ մասը՝ շուրջ 90%-ը, երկարաժամկետ պարտքերն են։
ՀՀ կառավարության պարտքի միջին տոկոսադրույքը 4.9% է։ Այդ թվում, արտաքին վարկերի և փոխառությունների գծով` 1.7%, արտարժութային պետական պարտատոմսերի գծով` 6.9%, պետական գանձապետական պարտատոմսերի գծով` 13.7%:
Ում ենք պարտք
Կառավարության արտաքին պարտքի մեծ մասը՝ 84.1%-ը, բաժին է ընկնում միջազգային կազմակերպություններին: Ամենախոշոր վարկատուներն են Զարգացման միջազգային ընկերակցությունը (36.3%), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (16.8%) և Ասիական զարգացման բանկը (13.7%): Օտարերկրյա պետություններին բաժին է ընկնում կառավարության արտաքին պարտքի 15.1%-ը, այդ թվում՝ Ճապոնիային՝ 8.8%-ը, Գերմանիային՝ 3.4%-ը։
Կենտրոնական բանկի արտաքին պարտքի մեծ մասը՝ 56.6%-ը, բաժին է ընկնում ԱՄՀ-ին, շուրջ 20%-ը՝ Գերմանիային (KfW):
Սպասարկման բեռի ծանրությունը
Բացի առավել շատ օգտագործվող պարտք/ՀՆԱ հարաբերակցությունից, կան նաև պարտքի ծանրությունը բնութագրող այլ ցուցանիշներ։
ՀՀ Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է արտաքին պարտքի բեռի մի քանի ցուցանիշներ՝ 2015 թվականի համար։ Ըստ այս ցուցանիշների, Հայաստանը դասվում է նվազ պարտքային բեռ ունեցող երկրներին շարքին։
Դիտումներ 17771
Հայկական ստարտափը սահմանել է բնակարանների օրավարձով տրամադրման նոր չափորոշիչներ՝ նպաստելով տուրիզմի զարգացմանը: Hhoonj.com՝ օրավարձով բնակարանների նոր հասցեն:
Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը b4b.am կայքի հետ բացառիկ հարզազրույցի ընթացքում խոսել է երկու երկրների տնտեսական և քաղաքական կապերի ու համայքի հեռանկարների մասին: Նա նաև ուղերձ է հղել Հայաստանի կառավարությանը:
Անիմացիոն հոլովակ, որը պատմում է, թե ինչպես հաջողության հասնել բիզնեսում: