Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 18 մլրդ դոլար

Վերադարձ լուրերի բաժին

01:08 , 16 Օգոստոս 2019

Աշխարհի ամենահարուստ գործարարներից 9-ը միասին մոտ 18 մլրդ դոլար են կորցրել չորեքշաբթի: Այդ մասին հայտնել Forbes-ը, որի վարկանշային աղյուսակը թարմացվում է իրական ժամանակում:

Նրանց կարողության կտրուկ կրճատումը պարբերականը բացատրել է ամերիկյան առևտրային բորսաներում ցուցանիշների անկմամբ: Ինչպես օրինակ՝ Դոու-Ջոնսի ցուցանիշը նախօրեին առավելագույն անկումն է գրանցել տարեսկզբից ի վեր:

Forbes-ի աղյուսակի առաջատար Ջեֆ Բեզոսը կորցրել է 3.5 մլրդ դոլար, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 3.2 դոլար, իսկ Louis Vuitton ընկերության գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն՝ մոտ 3 մլրդ:

Բաժնետոմսերի գնանկում չի ազդել Forbes-ի տասնյակում ընդգրկված մեծահարուստներից միայն մեկի կարողության վրա: Խոսքը Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի մասին է:

Օգոստոսի սկզբին ֆինանսական շուկաներում գրանցված անկումների պատճառով աշխարհի 500 ամենահարուստ գործարարներն, ընդհանուր առմամբ, կորցրել էին 118 մլրդ դոլար: Այն ժամանակ Bloomberg գործակալությունը որպես պատճառ նշել էր ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների լարվածությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարաշրջանի ավարտը Google-ի համար

Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը հեռանում են Alphabet ընկերության ղեկավար պաշտոններից:

ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ: ՀՀ արտաքին առևտուրը 2019 թ. առաջին կիսամյակին

ՀՀ ԿԲ կիսամյակային հաշվետվությունը ՀՀ ֆինանսական կայունության մասին զեկույցում նշվում է, որ ներմուծման և արտահանման նման զարգացումների պարագայում բարելավվել է առևտրային հաշվեկշիռը՝ կազմելով ՀՆԱ 20.2 %-ը (30.06.2018 թ.` 22.0%-ը):

Ֆիթչի կանխատեսման լուսաբանման հակառակ կողմը կամ ինչ չասվեց հայկական լրատվամիջոցներում

Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ Ամերիկյան վարկանշային կազմակերպության կանխատեսման մեջ կարևոր մի նախապայման անտեսվել է Հայաստանի ԶԼՄ-ներում: