Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամենակարևորը կրթությունն է. DigiTimes-ը զրուցել է Ucom-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ

Վերադարձ լուրերի բաժին

10:16 , 18 Հոկտեմբեր 2018

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի DigiTimes-ը անդրադարձել է Ucom ընկերության համահիմնադիրն ու զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանին։

Ինչպես գրում է DigiTimes-ը, Հայաստանում Ալեքսանդր Եսայանը էտալոնային գործարար է։ 1998 թվականին նա ընկերություն է հիմնել՝ ընդամենը 16 տարեկանում։ Այս այդ ընկերությունն ունի 1800 աշխատող և տարեկան 80 մլն դոլար եկամուտ, Եսայանն էլ վառ օրինակ է՝ ստարտափեր հիմնող երիտասարդ հայաստանցիների համար։

Եսայանը DigiTimes-ի հետ զրույցում ասել է, որ միլիոնավոր հայեր ապրում են արտերկրում և կարիք ունեն հաղորդակցվել Հայաստանում գտնվող իրենց ընտանիքների հետ։ Սակայն 1998 թվականին ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար չափազանց դժվար էր զանգ կատարել, ասենք, ԱՄՆ՝ րոպեն 3 դոլարով։

Ալեքսանդրն ու նրա եղբայրը՝ Հայկը, հասկացան, որ հեռահաղորդակցության գինը կարող է կտրուկ նվազել՝ ինտերնետային զանգերի միջոցով։ Նրանք Հայաստանում ծառայություն սկսեցին, որը թույլ էր տալիս Հայաստանի տարբեր ֆիքսված վայրերից զանգեր կատարել ԱՄՆ՝ րոպեն 1 դոլարով։ Այնուհետև Եսայանը հիմնեց մեծ թվով ինտերնետ-սրճարաններ՝ ավելի մեծ թվով մարդկանց հնարավորություն տալով օգտվել էժան ինտերնետային զանգերից։

Կարճ ժամանակ անց՝ 2006 թվականին, Հայաստանի հեռահաղորդակցության շուկան ազատականացվեց։ Ucom-ը ձեռք բերեց ծախսերի տակ խրված Orange Armenia-ին՝ իր անալոգային լարային ծառայությունները փոխարկելով թվայինի։ Այժմ Ucom-ը Հայաստանի թիվ 1 ֆիքսված հեռախոսախակապի համակարգն է, և բջջային կապի ծառայություններ մատուցող թիվ 2 օպերատորը։

Եսայանը հավատացած է, ամենակարևորը կրթությունն է. աշխարհագրական ոչ բարենպաստ և լեռնային լանդշաֆտ ունեցող Հայաստանի ժողովրդի ապագա հնարավորությունները մեծապես կախված են կրթությունից, և միայն կրթության շնորհիվ Հայաստանի ինժեներները կարող են աշխատանք գտնել՝ աշխարհի մասշտաբով։ Կորպորատիվ պատասխանատվության գաղափարին համահունչ՝ Ucom-ը թվային ուսուցման կենտրոններ է հիմնել Հայաստանի հեռավոր գյուղական բնակավայրերում, որտեղ 10 տարեկանից բարձր երեխաները կարող են 3D դիզայնի և ռոբոտաշինության բազային գիտելիքներ ստանալ։ Ընկերությունը պլանավորում է մինչև 2019 թվականն ունենալ 600 թվային ուսուցման կենտրոններ։

Բազում անգամներ Թայվան այցելած լինելով՝ Ալեքսանդր Եսայանը հույս ունի, որ իր ընկերությունը կկարողանա համագործակցության ավելի մեծ հնարավորություններ ունենալ Թայվանի 3D դիզայնի և հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունների հետ։ Նա ասում է, որ Ucom-ը Հայաստանում և արտերկրում ապրող միլիոնավոր մարդկանց համար լիարժեք IPTV (Internet protocol television) հեռուստատեսության ծառայություն է ապահովում։ Նա նաև շեշտում է, որ VMware-ի R&D ինժեներների 40%-ը Հայաստանից են, Synopsys-ն ունի ավելի քան 800 հայաստանցի ինժեներ, իսկ Mentor Graphic-ը Հայաստանում ունի խոշոր R&D կենտրոն։

Նա նշել է, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր, ունի մեծ տեսլական ՏՏ ոլորտում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։ 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ արտահերթ ընտրությունները կթանկացնեն ֆեյսբուքյան գովազդը

«ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ֆեյսբուքյան գովազդային ծառայության պահանջարկը կտրուկ աճելու է…

Առաջին անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս»-ի հետ համատեղ գործարկում է հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ համագործակցության շրջանակներում առաջին անգամ մեկնարկում է ցածր կանխավճարով հիփոթեքային վարկերի տրամադրումը

Կոնվերս Բանկը՝ հաջողության պատմություններ կերտող բանկ

Կարիերայի և ձեռնարկատիրության ամենամյա տոնավաճառի ընթացքում Կոնվերս Բանկը ներկայացվել է որպես հաջողության պատմություններ կերտող Բանկ