Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամենախոշորներն ու նրանց հարկերը

Վերադարձ լուրերի բաժին

17:51 , 26 Հոկտեմբեր 2015

ՀՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը` այս տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար։

Ըստ այդ ցանկի՝ հանրապետության 1000 խոշոր հարկատուները` միասին, տարվա առաջին 9 ամիսներին պետբյուջե են վճարել 515.4 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 504,2 մլրդ-ի դիմաց։ Այսինքն, 1000 խոշորները հարկերն ավելացրել են 11.2 մլրդ դրամով կամ 2.2%-ով։ Ընդհանուր հարկային մուտքերը (բոլոր հարկատուների) այս ընթացքում աճել են 1,3-1,4%-ով։

Նշենք, սակայն, որ հարկերի աճը տեղի է ունեցել առաջին հերթին հարկատուների առաջին 10-նյակի հաշվին։ Այս տարվա ցանկի առաջին 10 տեղերը զբաղեցրած ընկերությունները միասին պետբյուջե են վճարել 144,14 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի վճարել էին 130,9 մլրդ դրամ։ Այսինքն` 10 խոշորագույնների կտրվածքով` հարկային մուտքերն ավելացել են ավելի քան 13 միլիարդ դրամով։ Իսկ մնացած 990 ընկերությունների դեպքում ընդհանուր հարկային մուտքերը պակասել են 2 միլիարդ դրամով։

Իսկ ո՞ր ընկերություններն են ամենից շատ ավելացրել հարկերը։

Ինչպես երևում է գծապատկերից, «չեմպիոնը» Որոտանի հիդրոկայանների համալիրն է։ Ընկերությունը այս տարվա հունվար-սեպտեմբերին 7 անգամ ավելի շատ հարկ է վճարել, քան նախորդ տարի (16.7 մլրդ դրամը՝ 2.2 մլրդի դիմաց)։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հարկերն ավելացրել է 6.2 մլրդ դրամով, «Հայկական էլեկտրական ցանցեր»-ը՝ 4 մլրդ-ով, «Գրանդ-Տոբակոն»` 2.8 մլրդով։

Խոշորագույն հարկատուն` «Գազպրոմ-Արմենիան», հարկերն ավելացրել է 840 միլիոն դրամով (հասցնելով 31 միլիարդի)։

Ավելացնենք նաև, որ առաջին տասնյակում տեղ գտած ընկերություններից 4-ը նախորդ տարվա համեմատ նվազեցրել են հարկերը։ Ամենից շատ հարկերի նվազում գրանցել է «Ղ-Տելեկոմը»` 8.4 մլրդ դրամով։ «Ալեքս Գրիգի» վճարած հարկերը նվազել են 2.8 մլրդ դրամով, «ԱրմենՏելինը»` 1.055 միլիարդով, CPS-ինը` 290,9 միլիոնով։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5 հարց ու պատասխան՝ գնաճի մասին

Ինչո՞ւ սպառողները չեն հավատում գնաճի պաշտոնական ցուցանիշին

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։