Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամենաթանկը Գյումրվա կոստյումն է. հագուստի գները ՀՀ տարբեր քաղաքներում

Վերադարձ լուրերի բաժին

14:48 , 14 Հունիս 2016

Մեզ հաճախ թվում է, բոլոր տեսակի ապրանքների ու ծառայությունների գներն ամենաթանկը Երևանում են։ Դա բնական է, քանի որ բնակչության և ռեսուրսների մեծ մասը կենտրոնացած է հենց Երևանում։

Սակայն Ազգային վիճակագրական ծառայությունն ապացուցում է, որ այդ տեսակետն այնքան էլ իրականությանը չի համապատասխանում շատ ապրանքների մասով։

Սպառողական գների վերաբերյալ ամենամսյա զեկույցում ԱՎԾ-ն ներկայացնում է նաև տարբեր ապրանքների և ծառայությունների գները՝ ըստ քաղաքների։

470 անուն ապրանքներից մենք առանձնացրել ենք հագուստի և կոշիկի գները (ըստ դրանց տարատեսակների)։ Կանաչ գույնով առանձնացված է այն քաղաքը, որտեղ տվյալ ապրանքն ամենից էժանն է, կարմիրով՝ հակառակը։

Օրինակ, տղամարդու կոստյումի միջին գինը, ըստ ԱՎԾ-ի, Գյումրիում ամենաբարձրն է՝ 69.5 հազար դրամ, Իջևանում ամենացածրը՝ 37.6 հազար դրամ։ Փոխարենը՝ Իջևանում մանկական գուլպաներն ու նորածինի սպիտակեղենը ավելի թանկ արժեն, քան այլ քաղաքներում։

Աղյուսակից երևում է, որ հագուստի գների առումով ամենաթանկ քաղաքները Կապանն ու Գյումրին են, ամենաէժանը՝ Աշտարակը։

Այնպես որ, հագուստ ու կոշկեղեն գնելուց առաջ կարելի է ուսումնասիրել այս ցանկը և որոշել՝ ապրանքը որտեղից գնել։ Եթե, իհարկե, չեք զլանում երկար ճանապարհ անցնել և վստահում եք պաշտոնական վիճակագրությանը։

prices-hagust1 prices-hagust2

 

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: