Invalid username or password
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Պավել Սաֆարյանն ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Պավել Սաֆարյանին ազատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ։
Նշենք, որ Պավել Սաֆարյանն ամենաերկարակյաց փոխնախարարներից մեկն է։ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը նա ստանձնել է 8 տարի առաջ՝ 2008 թվականի մայիսի 19-ին:
Մինչ այդ` 2001-2008 թվականներին, զբաղեցրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի, իսկ 1997-2001 թվականներին` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնները:
Այսինքն, Պավել Սաֆարյանը շուրջ 19 տարի անընդմեջ եղել է ֆինանսական բլոկի փոխնախարար։
Առաջին տեղակալի պաշտոնում Պավել Սաֆարյանը համակարգում էր նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան ՀՀ պետական բյուջեի նախագծի կազմման ոլորտում օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացման աշխատանքները: Պաշտոնավարման տարիների ընթացքում նախաձեռնել է պետական ֆինանսների կառավարման բնագավառի մի շարք բարեփոխումներ:
Դիտումներ 2019
«Սա շատ կարևոր ծրագիր եմ համարում, որը ունի շղթայական էֆեկտ մինչև խաղողագործություն ու գյուղատնտեսության զարգացում»,- նշեց նախարարը:
Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստի ընթացքում:
ՀՀ Կառավարության նիստում ընդունվեց վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքների առավելագույն չափ և արտոնյալ պայմաններ սահմանելու մասին որոշումը: