Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամենաապրանքային ապրանքները կամ հայկական գյուղմթերքների «ճակատագիրը» (ինֆոգրաֆիկա)

Վերադարձ լուրերի բաժին

14:40 , 27 Ապրիլ 2016

Կարո՞ղ եք ասել՝ ինչ է ապրանքը։ Տնտեսագիտության հետ կապ չունեցող ընթերցողին այս հարցը կարող է տարօրինակ թվալ, սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ։

Նույն իրը կարող է և՛ լինել ապրանք, և՛ չլինել։ Օրինակ, եթե դուք ձեր սեփական տան այգում պոմիդոր եք աճեցնում, որն ուտում եք ընտանիքով կամ մաս հանում բարեկամներին, դա ապրանք չէ։ Պոմիդորը ապրանք կդառնա այն պահից, եթե դուք այն վաճառեք կամ փոխանակեք։

Ընդհանուր սահմանմամբ, ապրանքը աշխատանքի արդյունքն է, որը նախատեսված է վաճառքի կամ փոխանակության համար։

Իսկ ի՞նչ է ապրանքայնությունը։ Դա էլ ինքնուրույն կարող եք գլխի ընկնել, սակայն ամեն դեպքում ասենք. ապրանքայնությունը վաճառված, ապրանքափոխանակման և ծառայությունների դիմաց բնամթերքով տրված ծավալների տեսակարար կշիռների հանրագումարն է։

Օրինակ, եթե ձեր այգուց հավաքել եք 100 կարտոֆիլ, որից 20 կգ-ը ինքներդ եք սպառել, 50 կգ-ը՝ վաճառել, մնացած 30-ը՝ փոխանակել ալյուրի հետ, ապա ձեր տնտեսության մեջ պոմիդորի ապրանքայնության մակարդակը կլինի 80%։

Իսկ ի՞նչ ապրանքայնություն ունեն Հայաստանի գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրվող արտադրանքի առանձին տեսակները՝ միսը, կարտոֆիլը և այլն։ Այս հարցի պատասխանը կարելի է գտնել  ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Գյուղատնտեսական արտադրանքի իրացումը (օգտագործումը) անհատական (գյուղացիական) տնային տնտեսությունների կողմից 2015 թվականին» զեկույցում։

Մենք այդ տվյալները վերածել ենք գծապատկերների, որպեսզի պատկերն առավել պարզ լինի։

Ինչպես տեսնում եք, ամենաապրանքայինը պարենային բոստանային կուլտուրաներն են` 93.1%: Սա նշանակում է, որ արտադրանքի մեծ մասը վաճառվել կամ փոխանակվել է, և ընդամենը 6.9%-ն է օգտագործվել սեփական կարիքների համար կամ պահեստավորվել։ Բարձր ապրանքայնություն ունեն նաև միսը (90.8%) և խաղողը (90.1%)։

Ամենացածր ապրանքայնություն ունի հացահատիկը՝ 30.8%:

  Բացի ընդհանուր ապրանքայնության մակարդակից՝ մենք առանձնացրել ենք 5 արտադրանքի տեսակների մանրամասն պատկերը՝ ըստ մարզերի։ Որ մասն է վաճառվել, որ մասը օգտագործվել, որքան է մնացել և այլն։

Լուսանկարը՝ www.karabakhcenter.com-ի

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երբ կգան ներդրումները

«Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները, մեծ հավանականությամբ, վեր են ածվելու ներդրումային հոսքի…

Ինչպես են վարկավորել բանկերը՝ հեղափոխական և հետհեղափոխական շրջանում

Շատերին հետաքրքրում էր՝ իսկ ի՞նչ է տեղի ունեցել վարկերի հետ, և արդյո՞ք քաղաքական իրադարձությունները նույն կերպ են ազդել նաև վարկերի վրա։

Ինչու կառավարությունը գերադասեց չխոսել միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին

ՀՀ կառավարության՝ երեքշաբթի օրվա նիստում հասատվել է մի կարևոր փաստաթուղթ, որի մասին հանրությունը չիմացավ։