Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամբողջ հայկական ինտերնետը հիացած է RyanAir-ի գալով, բայց ամեն ինչ այդքան պարզ չէ

Վերադարձ լուրերի բաժին

01:03 , 18 Հոկտեմբեր 2019

Բլոգեր, ճանապարհորդ, տնտեսագետ Ալեքսանդր Լապշինը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել հայկական շուկա RyanAir ավիաընկերության մուտքի մասին, որն էժան ավիատոմսեր է վաճառելու դեպի Եվրոպա: Լապշինը գրել է. «Ամբողջ ինտերնետն այսօր քննարկում է, թե ինչ հիանալի աղջիկ է Տաթևիկ Ռևազյանը՝ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարը, որ կարողացել է «համոզել» RyanAir-ին գալ Հայաստան: Հիմարություն է: Ի՞նչ կապ ունի այդ աղջիկը: Ընկերներ, ախր պատճառն ավիաընկերությունների հետ Տաթևիկ Ռևազյանի՝ պայմանավորվելու կարողությունները չեն: Խնդիրն ամենևին էլ դա չի եղել: Այլ այն, որ անհրաժեշտ էր չեղարկել օդանավակայանում ավիաընկերություններից գանձվող ԲՈԼՈՐ տուրքերը, որպեսզի նրանք համաձայնեին թռչել դեպի Հայաստան»:

Այնուհետև նա հիշեցրել է, որ Հայաստանի օդանավակայաններում յուրաքանչյուր ուղևորի համար գանձվում էր 76 դոլար: «Այդ գումարը նրա (Նիկոլի) հրամանագրով իր վրա է վերցրել երկրի բյուջեն: Այդ ամենն ինձ անձամբ Փաշինյանն է ասել՝ ավելի քան մեկ տարի առաջ՝ դեռ 2018 թ. ամռանը»,- նշել է բլոգերը: Նրա կարծիքով՝ գրեթե ոչ ոք չգիտե, որ դեռևս 2015 թ.՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, RyanAir-ը հստակ պահանջ է դրել՝ կամ պետությունն իր վրա է վերցնում վերոնշյալ ծախսերը, կամ ընկերությունը չի գալիս Հայաստան:

«Բանակցությունները RyanAir-ի և Wizzair-ի հետ վարվել են դեռևս Սերժի օրոք՝ Տաթևիկից շատ առաջ: Պարզապես նախկին իշխանությունը հրաժարվեց ամեն ուղևորի համար 76 դոլարը վերցնել բյուջեից: Այդ պատճառով էլ RyanAir-ը չէր գալիս: Քաղավիացիայի նախկին ղեկավարներն առանց բյուջեի փողի ոչինչ էլ չէին կարողանում անել»,- ավելացրել է Ալեքսանդր Լապշինը:

«Այն բանից հետո, երբ Հայաստանի բյուջեից օդանավակայանների տուրքերի համար հատկացրեցին տարեկան 5 միլիոն դոլար, RyanAir-ն անմիջապես համաձայնեց թռչել դեպի Հայաստան: Տաթևիկը պարզապես թռել է Եվրոպա և նրանց փոխանցել Նիկոլի որոշումը: Այդ պատճառով էլ համարում եմ, որ Տաթևիկն այդ ավիաընկերության գալու գործում ներդրում չունի: Դա անձամբ Նիկոլ Փաշինյանի որոշումն է, և այդ փողերը բյուջեից են»,- եզրափակել է Լապշինը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երիտասարդ ընտանիքների համար ստեղծվում են բնակապահովման նոր հնարավորություններ

Եթե ունեք երկու և ավելի անչափահաս երեխա և ցանկանում եք անշարժ գույք ձեռք բերել մարզերում, կարդացեք մեր հոդվածը:

4292 կազմակերպության գործունեության գործունեություն դադարեցվել է

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի կառուցման մրցույթ

Ճանապարհի վերանորոգումը կիրականացվի Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից: