Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամբոխավարությունն սպառնում է համաշխարհային տնտեսությանը

Վերադարձ լուրերի բաժին

09:03 , 19 Դեկտեմբեր 2016

Brexit-ից, ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից և Իտալիայի վերջերս կայացած հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո ողջ աշխարհում սկսվեց տարածվել ամբոխավարության (պոպուլիստական) ելույթների ալիքը: Խոշոր կորպորացիաների ֆինանսական տնօրենները մտավախություն հայտնեցին ամբոխավարության աճի և համաշխարհային տնտեսության համար լուրջ ռիսկի առնչությամբ: Այս մասին հայտնի է դարձել ամեն եռամսյակ իրականացվող հարցումների արդյունքում, որն անցկացվել է նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 6-ը CNBC Global CFO Council-ի շրջանում:

CNBC-ի ֆինանսական խորհուրդը ներկայացնում է աշխարհում որոշ խոշորագույն պետական և մասնավոր ընկերություններ, որոնց շուկայական կապիտալիզացիան ամենատարբեր ոլորտներում կազմում է ավելի քան 4 տրլն դոլար: Ֆինանսական տնօրենների շուրջ 41%-ը կարծում է, որ Եվրոպայում ու ԱՄՆ-ում ամբոխավարության աճը բացասաբար է ազդել սպառողական պահանջարկի վրա: Այդ պնդումը ամրապնդվում է այն փաստով, որ երկրորդ եռամսյակն անընդմեջ սպառողական պահանջարկի նվազումը հայտարարվում է որպես խոշոր արտաքին ռիսկի գործոն:

Ամերիկացի հարցվածներից մեկը նշել է. «Բիզնեսն ու սպառողական պահանջարկը նվազում են պետական քաղաքականության առնչությամբ մտավախությունների պատճառով: Ընտրություններից հետո մտավախությունները որոշ չափով նվազել են, սակայն պահանջարկը դեռ չի ավելացել»: Հարցախույզին մասնակցած եվրոպացի երկու մասնակից էլ նշել է, որ անհանգստացած է «ԵՄ-ի փլուզումից և ողջ աշխարհում տարածվող ամբոխավարության աճից»: Հետաքրքիր է, որ ֆինանսական տնօրենների գրեթե 18%-ը հայտարարել է, որ անհանգստացած է ԱՄՆ ընտրություններից հետո առաջացած քաղաքական լարվածությունից, ինչը կարող է բացասաբար ազդել աշխատակիցների արդյունավետության վրա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես աշխատանքի չընդունվելը դարձավ մեծագույն հաջողության մեկնակետ. PayPal-ի համահիմնադրի հուշերից

2004 թվականին, երբ ստեղծել ու արդեն վաճառել, էի PayPal-ը, ես հանդիպեցի այն մարդուն, ով ինձ հրավիրել էր հարցազրույցի ու չէր ընդունել Վերին ատյանի դատարան

Հրապարակվել են աշխարհում ավտոմոբիլների առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելները (photo)

Մեծ Բրիտանիայի Park Indigo ֆիրման հրապարակել է աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելող ավտոմոբիլների ցուցակը:

Չինացի միլիոնատիրոջ գնած աշխարհի ամենաթանկ վիսկին կեղծ է եղել. BBC

36-ամյա Չեն Վեյը 10 հազար դոլար է վճարել՝ մեկ գավաթ Macallan-ի համար