Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Վերադարձ լուրերի բաժին

09:59 , 20 Նոյեմբեր 2018

ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՌԵՍՈ» ապահավոգրական ընկերության հետ համատեղ ամանորյա տոներին ընդառաջ ճանապարհորդությունների բոլոր սիրահարների համար մշակել են նոր՝ «Ապահով հանգիստ» ապահովագրական պրոդուկտը: «Ապահով հանգիստ» փաթեթի առկայությունը ամանորյա արձակուրդների ընթացքում կնվիրի հաճախորդներին ապահովության, անհոգության և ֆինանանսական կայունության ամենահաճելի զգացողությունները:

Ձեռք բերելով «Անվտանգ հանգիստ» ապահովագրական փաթեթը ՎՏԲ-Հայաստան Բանկում` հաճախորդները իրենց ամանորյա ճանապարհորդության ընթացքում հնարավորություն կստանան օգտվել հետևյալ ապահովագրական ծառայություններից.

• բժշկական խորհրդատվություն 24/7, շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն, ամբուլատոր և ստացիոնար բուժում, դեղորայք, շտապ ատամնաբուժական օգնություն, բժշկական էվակուացիա

• ֆինանսական փոխհատուցում՝

• ուղեբեռի կորստի, վնասման, ուշացման դեպքում;

• ճանապարհորդության ընթացքում հաճախորդի բնակարանին հասցված վնասի դեպքում;

• ապահովագրված անձի բնակարանից ջրի արտահոսքի հետևանքով հարևաններին հասցված վնասի դեպքում:

«Անվտանգ հանգիստ» ապահովագրական փաթեթը հաճախորդները կարող են ձեռք բերել ինչպես իրենց, այնպես էլ իրենք ընտանիքի անդամների համար, և որպես ամանորյա նվեր` հարազատներին: Ապահովագրական պայմանագիրը կարող է կնքվել մինչև 75 տարեկան անձանց համար՝ երկրագնդի ցանկացած կետ մեկնելիս: Պայմանագրի գործողության ժամկետն է՝ 7-ից մինչև 15 օր, ապահովագրական վկայագիրը կարող է օգտագործվել մեկ տարվա ընթացքում բազմակի ուղևորությունների ժամանակ:
Անցկացրե՛ք ամանորյա տոները անհոգ:

«Ապահով հանգիստ» ապահովագրական պրոդուկտի արժեքի, պայմանների և սակագների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Տեղեկատվական կենտրոն 87-87 հեռախոսահամաչով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

InecoPay. Տարվա լավագույն նորարարական վճարային լուծում

InecoPay վճարային լուծումը բրիտանական «Global Business Outlook» հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է «Տարվա Լավագույն Նորարարական վճարային լուծում»

Տարոն Աճեմօղլուի գիրքը հայերենով մեկ շաբաթից վաճառքում կլինի

Երեկ լույս է տեսել Տարոն Աճեմօղլուի «Ինչու են ձախողվում պետությունները»-ի (Why Nations Fail) ազդօրինակը։ Գիրքը հայերեն լեզվով է ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկեց նոր #հարմարավետգնումներ ակցիան

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է #շահավետգնումներ նոր ակցիան, որը խթանում է անկանխիկ վճարումներ կատարել