Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամանորին 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառության հակառակ կողմը

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է հրապարակմանը, ըստ որի 2019 թ. դեկտեմբերին տոնական ծախսերն իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանին հատկացված 271 մլն դրամը հանգեցրել է 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառության` դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում:

«Հայտնի չէ, թե այդ հավելյալ ծախսերի, ո՞ր մասն է բաժին ընկել Ամանորի հետ կապված ՀՀ քաղաքացիների ծախսերին, և ո՞ր մասը՝ զբոսաշրջիկների թվաքանակի աճով պայմանավորված ծախսերին»,- նշված է հետազոտական կենտրոնի հաղորդագրության մեջ:

Նշված ժամանակահատվածներն ըստ կենտրոնի փորձագետների, համադրելի չեն այն պարզ պատճառով, որ 2018 թ. դեկտեմբերի 28-ն աշխատանքային օր է եղել, մինչդեռ 2019 թ. դեկտեմբերի 28-ը՝ ոչ: «Դա նշանակում է, որ տնային տնտեսություններն իրենց ամանօրյա՝ պլանավորված ծախսերը հնարավոր է կատարել են հանգստյան օրերին: Վերոնշյալը վերաբերում է ոչ միայն պարենային ապրանքների ձեռքբերմանը, այլև նվերների և կենցաղային տեխնիկայի նպատակով գնումներին՝ հաշվի առնելով ամանօրյա զեղչերը»,- ընդգծել են վերլուծաբանները:

Նրանք նկատել են տալիս նաև, որ 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառության համատեքստում չի ներկայացվել, թե ծախսերի մեջ քանի՞ տոկոսն են կազմել 2020թ.-ի հունվարի 1-6 ընկած ժամանակահատվածի ծախսերը և դրանց աճի տեմպերը, որի պարագայում հնարավոր կլիներ տարանջատել՝ դա արդյոք պայմանավորված է գերազանցապես զբոսաշրջիկների թվաքանակի զգալի աճո՞վ, թե ՀՀ քաղաքացիների նախատեսած ծախսերը հանգստյան օրերին կատարելու հանգամանքով կամ վերջինների աճով:

Ըստ ՏԶՆԿ վերլուծություններից մեկի՝ ՀՀ-ում ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով մեկ զբոսաշրջիկը միջինում կատարել է 711 ԱՄՆ դոլարին համարժեք ծախս 2019 թ.-ի 9 ամիսների ընթացքում: Հետևաբար՝ ստացվում է, որ 9 մլրդ 307 մլն դրամի (19.4 մլն ԱՄՆ դոլար) հավելյալ եկամուտ ապահովելու համար անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան պետք է լրացուցիչ 27,290 զբոսաշրջիկ այցելած լիներ (27,290*711=19.4 մլն ԱՄՆ դոլար), որը քիչ հավանական է:

«Այսպիսով՝ 2019 թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2020թ.-ի հունվարի 6-ը հավելյալ ծախսերի աճը պայմանավորված է ՀՀ տնային տնտեսությունների նախատեսված ծախսերը հանգստյան օրերին կատարելու, զուգահեռ նաև ՀՀ այցելած զբոսաշրջիկների քանակի աճի հանգամանքով: Հետևաբար՝ հավելյալ դրամաշրջանառությունը չի կարող պայմանավորված լինել բացառապես զբոսաշրջիկների թվաքանակի էական աճով, և այստեղ գործ ունենք թվային մանիպուլյացիայի հետ»,- եզրափակել են վերլուծության հեղինակները:

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: