Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամանորին ընդառաջ, լավագույն նվերը՝ 20 տարի վագոն տնակում ապրած ընտանիքին

Վերադարձ լուրերի բաժին

18:28 , 19 Դեկտեմբեր 2019

Կոտայքի մարզի Սարալանջ համայնքում բնակվող Խաչատրյանների համար ամանորյա հրաշքն արդեն իրականություն է դարձել: 20 տարի քայքայված ու ժանգոտված վագոն-տնակում ապրելուց հետո ընտանիքը, վերջապես, տեղափոխվել է քարաշեն տուն:

VivaCellMTS (2)

Արմենն իր երիտասարդության զգալի մասն անցկացրել է խնդիր լուծելու պատասխանատու բեռի տակ: Նորաստեղծ ընտանիքի հետ նախ ապրել է հայրական տանը: 22 հոգով փոքրիկ տան մեջ ապրելու անհարմարությունն ու այլընտանքի բացակայությունն ստիպել են քայլեր ձեռնարկել: Արմենն իր ընտանիքի հետ տեղափոխվել է մետե տնակ ու միաժամանակ սկսել տուն կառուցել: Իրար հաջորդող՝ սոցիալական ու առողջական խնդիրների պատճառով, սակայն, տան շինարարությունը հիմքերից այն կողմ այդպես էլ չի անցել:

VivaCellMTS (4)

«Երբ բաժանվում էինք հայրական տնից, թվում էր՝ դժվար կլինի միայն սկզբում, իսկ հետո՝ մեկ-երկու տարում ոտքի կկանգնենք, տուն կունենանք, կապրենք մարդավայել: Սակայն տարիներն անցան, որդիներս մեծացան մետաղական պատերի ներսում, կնոջս առողջությունը քայքայվեց ու օր օրի ավելի էր վատանում: Օր ու գիշեր աշխատելով անգամ, հնարավոր չէր լինում հոգալ հիվանդանոցի ու մեծացող երեխաների ծախսերն ու նաև տուն կառուցել: Անգույն ու դաժան քսան տարիներ անցկացրեցինք: Դեռ այսօր էլ, երբ արթնանում եմ այս տանը, մի տեսակ չեմ կարողանում հավատալ, որ սա իրականություն է, որ ընտանիքիս երազանքների տունը գերազանցել է մեր սպասելիքները», – ասել է ընտանիքի հայրը՝ Արմենը:

Խաչատրյանների ընտանիքը միակը չէ, որին հաջողվել է գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ՝ հաղթահարել տարիների խնդիրը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, նոր՝ 2020 թվականը, նոր բնակարանում դիմավորելու հնարավորություն է ստացել Հայաստանի տասը մարզում ապրող 46 ընտանիք: Նրանց համար դժվար հիշողություններն արդեն անցյալում են:

VivaCellMTS (3)

«Այս բնակարանամուտով ամփոփում ենք ընթացիկ տարվա ծրագիրը: Կատարված աշխատանքի արդյունքը նախ փորձում ենք գնահատել տանտերերի աչքերում, հետո միայն՝ թվերի տեսքով: Երբ տեսնում ենք վաղվա օրվա նկատմամբ արտահայտվող վստահությունը, համոզվում ենք, որ հաջողել ենք ու գնում ենք ճիշտ ուղղությամբ: Ասում են՝ հաջողություն ձեռք բերած մարդն անմիջապես մոռանում է դժվար ապրած օրերի մասին: Գուցե դա այնքան էլ լավ չէ՝ հետագայում չսայթաքելու համար, բայց ուզում եմ, որ այս մարդիկ իրենց հիշողությունից անվերադարձ հանեն վագոն-տնակի տխուր պատկերներն ու ապրեն անհոգ կյանքով: Ուրախ եմ, որ մեր գործընկերության շնորհիվ, շատ ընտանիքներ ձեռք են բերում ոչ միայն տանիք, այլև սեփական ուժերին հավատալու հնարավորություն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

VivaCellMTS (7)

«Կյանքը լի է դժվարություններով: Երբեմն խնդիրներն այնքան են ծանրանում մարդու ուսերին, որ, թվում է, այլևս երբեք թեթևություն չի գա: Հաճախ միայն մի փոքր օգնություն է հարկավոր մարդուն՝ ինքն իրեն հավատալու, ոտքի կանգնելու և առաջ շարժվելու համար: Հենց այդ օգնության ձեռքն էր պակասում Խաչատրյաններին՝ տարիների բեռը թոթափելու համար: Անգնահատելի է ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը այս և մյուս ընտանիներին: Դրա շնորհիվ ընտանիքն ունենում է տուն, հավատով է լցվում իր և ապագայի հանդեպ: Ամանորին ընդառաջ թող բոլոր օջախներում հույսը անմար լինի», – ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

VivaCellMTS (5)

2019 թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 119,5մլն ՀՀ դրամի ներդրում և աջակցել 46 ընտանիքի: Ընդհանուր առմամբ, տարիների համագործակցության արդյունքում, կատարվել է մոտ 502 մլն ՀՀ դրամի ներդրում: 2007 թվականից լուծվել է 208 ընտանիքի տան խնդիր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: