Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աճ ունենք, աշխարհը չունի

Վերադարձ լուրերի բաժին

14:56 , 21 Օգոստոս 2015

Այս տարվա հունվար-հուլիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը կազմել է 4.2%։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված զեկույցում, որտեղ ներկայացված են նախնական (շտապ հավաքագրված) ցուցանիշները։

Հիշեցնենք, որ հունվար-հունիսին ՏԱՑ-ը կազմել էր 3.8%: Այսինքն, պաշտոնական վիճակագրության համաձայն, տնտեսական ակտիվության աճի տեմպն ավելացել է։

Իսկ ինչի՞ հաշվին է ակտիվանում տնտեսությունը։ Պարզվում է՝ գյուղատնտեսության։ Գյուղոլորտը երկնիշ աճ է գրանցել։

Այսպես, այս տարվա հունվար-հուլիս ամիսներին ՀՀ գյուղատնտեսության ոլորտի արտադրանքի ծավալը կազմել է 328.4 մլրդ դրամ։ Դա 14.8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Ինչ վերաբերում է մյուս ոլորտներին, դրանք բոլորն էլ աճ են ունեցել՝ տարբեր չափերով։

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.1%-ով և կազմել 722.4 մլրդ դրամ։ Ծառայությունների ոլորտը հաշվետու ժամանակահատվածում տվել է 641.8 մլրդ դրամի արտադրանք (աճը՝ 2.4%)։

Շինարարության ոլորտը զրոյականին մոտ՝ 0.4% աճ է գրանցել։ Հունվար-հուլիսին իրականացված շինարարության ծավալը 170.8 մլրդ դրամ է։

Փաստորեն, ըստ պաշտոնական վիճակագրության, ՀՀ տնտեսության բոլոր ոլորտներն աճել են։

Ընդհանուր պատկերը շարունակում է փչացնել միայն ներքին առևտրաշրջանառությունը, որի ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է 4.7%-ով և կազմել 1 տրլն 211.3 մլրդ դրամ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչքանո՞վ պետությունը նպաստեց ՀՆԱ-ի անկման մեղմմանը 2020թ-ին

Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:

Առանց պետության աջակցության ՓՄՁ ոլորտը չի կայանալու

Լևոն Սարդարյանն ու տնտեսագետ Կարեն Գևորգյանը խոսել են Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման անհրաժեշտության, ծագած ու հնարավոր խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին:

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը: