Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աճել է դեպի Բելառուս և Ղազախստան Հայաստանի արտահանումը

Վերադարձ լուրերի բաժին

17:51 , 29 Օգոստոս 2020

Եվրասիական փորձագիտական ակումբի իրականացրած տնտեսագիտական վերլուծության արդյունքների համաձայն՝ 2020թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են դեպի Բելառուս և Ղազախստան Հայաստանի արտահանման ծավալները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:

«Նույնիսկ ընդհանուր ցուցանիշների անկման պայմաններում, ԵԱՏՄ-ում մեր տնտեսական արտահանման և ներկրման ցուցանիշները լավատեսություն են ներշնչում: Աճել է մեր արտահանումը՝ թե՛ Բելառուս, թե՛ Ղազախստան, դեպի Ռուսաստան երեք տարվա աճից հետո այս տարի մենք ունենք արտահանման անկում, բայց ունենք ներկրման էական ավելացում՝ 18%-ով, ներկրման ծավալների ավելացում ունենք նաև Բելառուսից: Ներկրման ծավալների որոշակի անկում կա Ղազախստանից, բայց ուսումնասիրելով վերջին 3 տարիների արտահանման և ներկրման ցուցանիշները, հնարավոր է ակնկալել, որ 2-րդ կիսամյակում կլինի 2-5% արտահանման աճ»,- ասաց Սաֆարյանը:

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունն արտահանման ծավալների ավելացման կարիք ունի:

«Այն պայմաններում, երբ մեր երկիրը 3 անգամ ավելի շատ ներկրում ունի, քան արտահանում, շատ կարևոր է արտահանման ծավալների մեծացումը, գյուղատնտեսական և արդյունաբերական աճի ծավալների մեծացումը՝ արտահանմանը միտված լինելով: Միայն արտահանման պայմաններում է հնարավոր բարելավել ՀՆԱ-ի և արտահանման հարաբերակցությունը և Հայաստանը դարձնել արտահանող երկիր, տնտեսական ավելի առողջ և ամուր կառուցվածքով»,- նշեց Արամ Սաֆարյանը:

Փորձագիտական ակումբի կողմից իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության առաջին տարվա համեմատ, հիմա ավելի դիվերսիֆիկացված են ՀՀ արտահանման ծավալները:

«Եթե ԵԱՏՄ-ում մեր անդամակցության առաջին տարում արտահանման մեջ բացարձակ գերակշռում էին ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները, ապա հիմա մեր արտահանման ծավալներն ավելի դիվերսիֆիկացված են: Մեծացել են և՛ գյուղմթերքների, և՛ վերամշակվող արտադրանքի ծավալները»,- ասաց փորձագիտական ակումբի համակարգողը:

Ակումբի անդամները համոզված են, որ պետք է շարունակել արտահանման դիվերսիֆիկացիան:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը. փոխվարչապետ

Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը՝ բոլոր հնարավոր ուղղություններով:

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք: