Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի

Վերադարձ լուրերի բաժին

02:01 , 08 Նոյեմբեր 2019

Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2019 թ. պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Դա արվել է ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծմանն ուղղված համակարգի ներդրման նպատակով: Որոշումը կնպաստի գործազրկության մակարդակի նվազեցմանը, կայուն զբաղվածության ապահովմանը: Առաջարկվում է աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման հնարավորությունը կիրառել լրացուցիչ 1000 ընտանիքների համար, նրանց ընտրելով նպաստառու՝ անասնապահությամբ զբաղվող 29100 ընտանիքներից: Ընտրված ընտանիքները կստանան անասնապահությամբ զբաղվելու համար աջակցություն, անասնակեր և մշտական խորհրդատվություն: Այս աշխատանքներն իրականացվելու են սոցիալական աջակցության տարածքային մարմինների և զբաղվածության տարածքային կենտրոնների մասնագետների համատեղ աշխատանքի միջոցով՝ սոցիալական դեպքի վարման շրջանակում: Կապահովվի՝ ծրագրում ընդգրկվելու պարագայում նպաստի իրավունքի պահպանման դրույթը:

Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սա շատ կարևոր ծրագիր է: Ընդհանրապես, սա պետք է լինի աղքատության հաղթահարման մեր քաղաքականությունը և կա, որովհետև մենք ասում ենք և շատ հստակ ուղերձ ենք հղում մեր հանրությանը՝ աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի»,-ասել է վարչապետը:

Nikol_Pashinyan_47I2506

Կառավարության ղեկավարի խոսքով՝ աղքատության հաղթահարման առաջնային գործիք պետք է համարել կրթությունը. «Ինչպես ընդունված է ասել՝ կրթությունն է, որ մարդուն աշխատանքի շուկայում տալիս է մրցունակություն: Սակայն պետք է հստակ արձանագրել՝ դիպլոմը դեռևս կրթություն չէ»:

Վարչապետը կարևորել է նաև մասշտաբային այս ծրագրի իրականացման ընթացքում չարաշահումների բացառումը և նշել, որ վերահսկողություն իրականացնող, իրավապահ մարմիններն այդ հարցը պետք է պահեն ուշադրության կենտրոնում:

Անդրադառնալով ծրագրի իրականացման համար տրամադրվող միջոցներին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս ծրագիրը մենք իրականացնում ենք սոցիալական նպաստի հոդվածներով ունեցած խնայողությունների արդյունքում: Ո՞նց են այդ խնայողությունները գոյացել: Գոյացել են հետևյալ կերպ՝ մի քանի քրեական գործեր են հարուցվել: Բոլորի համար հստակ ուղերձ են հղվել և բոլորին պարզ է եղել, որ կեղծ նպաստառուներով փողեր հանելու և յուրացնելու պրակտիկան ամենակոշտ և չոր հակազդեցության է արժանանալու: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և նախարարի գործունեության արդյունքում շատ հստակ վերահսկողական մեխանիզմներ են սահմանվել և այս տարի, կես տարվա արդյունքներով արդեն 2.7 մլրդ տնտեսում ունենք»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճը 2019 թ. երրորդ եռամսյակում կազմել է 7.9%

Տվյալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ է:

ՀՀ եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսայում մեկնարկել է ՀՀ եվրապարտատոմսերով (XS2010043904) առևտուրը, որոնք տեղաբաշխվել են այս տարի սեպտեմբերի 26-ին։